Քաղաքական

21.02.2013 09:42


Հրանտ Բագրատյան. «Ր. Հովհաննիսյանին ու Ս. Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջը»

Հրանտ Բագրատյան. «Ր. Հովհաննիսյանին ու Ս. Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջը»

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին, «Ֆեսյսբուք»–ի իր էջում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Հերթական անգամ մենք ունեցաք ոչ ազատ ու ոչ արդար ընտրություններ։ Ու նորից մարդաշատ է Ազատության հրապարակը։ 1996-ի, 2003-ի, 2008-ի փորձը ցույց է տալիս, որ, ժողովուրդը, սահմանադրական (ընտրությունների) եղանակով հաջողության չհասնելու պարագայում, ըմբոստանում է։ Մարդիկ ուզում են տեր կանգնել իրենց ձայներին։ Դա արդարացի և սահմանադրական պահանջ է։

Միշտ էլ կողմ եմ եղել այն մոտեցմանը, որ օրինական ճանապարհով փոփոխությունների հասնելու անհնարինության դեպքում հեղափոխական գործողություններն անխուսափելի են։ Այս անգամ, սակայն, իրավիճակն այլ է։ Իշխանության և ընդդիմության թեկնածուների մեջ երկխոսելու ու բանակցելու ցանկություն եմ տեսնում։ Այդ կապակցությամբ Ր. Հովհաննիսյանին ու Ս. Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջը և փորձել իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել։ Այլապես հետագա էսկալացիայից ու բախումներից խուսափելն անհնարին կլինի։ Իմ այս կոչը ոչ-ոք չպետք է ընկալի իբրև անհարկի միջամտություն, մյուս կողմից պատվիրված սադրանք։

Երկու կողմերն էլ կարող են միաժամանակ (զուգահեռաբար) շարունակել գործողությունների իրենց ծրագիրը։ Պարզապես վստահ եմ, նույնիսկ հասարակ հանդիպումը կարող է շատ բան փոխել։ Այդպիսի շանս կա և այն ձեռքից բաց թողնելը սխալ կլիներ»։

Այս խորագրի վերջին նյութերը