Լրահոս

21.02.2013 08:29


«Մինչև վերջ պաշտպանելու ենք ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքը և քվեն»

«Մինչև վերջ պաշտպանելու ենք ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքը և քվեն»

Սույն թվականի փետրվարի 18-ին ՀՀ քաղաքացին իր ընտրական իրավունքի միջոցով հստակ ՈՉ է ասել գործող հանցավոր համակարգին: Չնայած դրան՝ այսօրվա հանցավոր համակարգը փորձում է քողարկել համատարած ընտրակեղծիքները: Միևնույն ժամանակ միջազգային դիտորդական առաքելությունները փորձում են լեգիտիմացնել կեղծված ընտրությունները: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք, որպես ՀՀ ազատ, ակտիվ քաղաքացիներ, չենք ընդունում ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները և հայտարարում ենք, որ.
-մինչև վերջ պաշտպանելու ենք ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքը և քվեն
-տեր կանգնելով այդ իրավունքին՝ չենք հանդուրժելու ցանկացած գործարք կամ պայմանավորվածություն հանցավոր համակարգի հետ
-իրականացնելու ենք ՀՀ ակտիվ քաղաքացիներին որոշումների ընդունման գործընթացներում ներգրավվելուն ուղղված գործողություններ 

Քաղաքացիական ակտիվիստների խումբ

Այս խորագրի վերջին նյութերը