«Ժողովուրդ»-ը գրում է, որ իշխող կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցությունը խրվել է պարտքերի մեջ, ինչի պատճառով հայտնվել է դատարանի առաջ: Պարզվում է` այս կուսակցությունը չի վճարել տարածքի վարձակալության գումարը` կուտակելով 5 մլն 336 հազ. 892 դրամի պարտք: Թերթին հայտնի է դարձել, որ փետրվարին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը` պահանջելով ՕԵԿ-ից բռնագանձել ավելի քան 13 հազ. դոլարի հասնող գումար: Հայցադիմումն արդեն ընդունվել է վարույթ, դատավոր է նշանակվել Գայանե Կարախանյանը: Ի դեպ, ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ սա առաջին դեպքը չէ, երբ «Օրինաց երկիր»-ը նույն պատճառով հայտնվում է դատարանում:
ՕԵԿ–ին պարտքերի պատճառով դատի են տվել