Հայաստանում գործող Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը երեքշաբթի հանդես կգա հայտարարությամբ
Փետրվարի 19-ին Երևանում տեղի կունենա Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող միջազգային դիտորդական առաքելության մամլո ասուլիսը, որտեղ ներկայացվելու է առաքելության նախնական հայտարարությունը:
Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը հանդիսանում է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ նախաձեռնությունը:
Հայտարարությամբ հանդես են գալու ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Քարին Ուոլդսեթը, ԵԽ պատվիրակության ղեկավար Միլան Ցաբրնոխը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար՝ դեսպան Հայդի Թալիավինին:
Նշված համատեղ նախաձեռնության շնորհիվ Հայաստան են ժամանել 38 պետություն ներկայացնող 290 դիտորդներ. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ 40 դիտորդներ և փորձագետներ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ՝ անդամ պետությունների կողմից գործուղված 200 կարճաժամկետ դիտորդներ, ինչպես նաև ԵԽԽՎ 24 խորհրդականներ և աշխատակազմի անդամներ և Եվրոպական խորհրդարանի 10 ներկայացուցիչներ: