Լրահոս

15.02.2013 21:58


Չիլիում ալկոհոլամոլության դեմ պատվաստանյութ են ստեղծել

Չիլիում ալկոհոլամոլության դեմ պատվաստանյութ են ստեղծել

Չիլիի գիտնականները որոշել են  ալկոհոլամոլության դեմ  պայքարել տանջանք պատճառելու միջոցով: Հենց այդպես է գործում նորաստեղծ պատվաստանյութը, որը նվազեցնում է ալկոհոլը խլացնող ֆերմենտներ արտադրելու լյարդի հնարավորությունը: Պատվաստված մարդը ալկոհոլ օգտագործելիս ուժեղ սրտխարնոց, գլխապտույտ և այլ տհաճ զգացմունքներ կունենա, ինչից հետո դժվար թե համարձակվի  ձեռքը նորից ոգելից խմիչք առնել:

Գիտնականները պնդման համաձայն՝ պատվաստանյութի արդյունքը տևում  է 6 ամսից մինչև մեկ տարի, իսկ ազդեցությունն անշրջելի է: Գիտնականները խոստանում են, որ այդ պատվաստանյութը բոլորի համար հասանելի կլինի արդեն երկու տարի անց:

Այս խորագրի վերջին նյութերը