Կարծիք

15.02.2013 10:30


Րաֆֆի Հովհաննիսյանի ախքացումից հետո...

Րաֆֆի Հովհաննիսյանի ախքացումից հետո...

Ես Րաֆֆի Հովհաննիսյանին երբեք չեմ վստահել ու չեմ վստահում, միշտ նրան համարել եմ ու համարում եմ քաղաքական անմեղսունակ, երբեք նրան լուրջ չեմ ընդունել, բայց այժմ վախենում եմ, վախենում եմ, որ Րաֆֆիի պաշտոնական ախքացումից հետո հասարակության ոչ շատ քաղաքականացված ու անգամ քաղաքականությունից ոչինչ չհասկացող զանգվածը, որը փոքր չի, նորից հիասթափվելու ա քաղաքականությունից էլ, քաղաքական գործիչներից էլ, իսկ քաղաքականությունից ու քաղաքական գործիչներից հիասթափված հասարակության հետ աշխատանքը քաղաքական ցանկացած ուժի համար դժվար ու տանջալից աշխատանք ա, ինձ թվում ա՝ էսօրվա մեր քաղաքական դաշտի էս վիճակը հենց դրանից ա գալիս. Գեղամյանն ու Արթուրիկ Բաղդասարյանն են քաղաքական դաշտը հասցրել ես վիճակին, ընտրողին դարձրել վաճառվող ու քվեարկող, ու ես վիճակը ավելի ա ամրապնդելու Րաֆֆին՝ հերթական ֆարսում կենտրոնական դերակատարի դեր ստանձնելով ու իր ընտրազանգվածին հուսալքելով ու բարոյալքելով, իսկ հուսալքված ու բարոյալքված ընտրողը միայն երկու ճանապարհ ունի՝ կա՛մ այսուհետև համակերպվել, աչք փակել երկրում կատարվող ցանկացած քաղաքական պրոցեսի կամ զարգացումների վրա, կա՛մ արտագաղթել մեկ այլ երկիր, որտեղ քաղաքական համակարգն ավելի բարվոք ու հուսալի վիճակում է:

Կարեն Թովմասյան

Աղբյուրը՝ http://www.facebook.com/Payqar?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը