Արման Մելիքյանը հերքել է իր մորն ընտրակաշառք առաջարկելու փաստը
«Tert.am» կայքում 2013 թվականի փետրվարի 5-ին հրապարակվել է «Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել» վերտառությամբ հոդվածը, որը 2013թ-ի փետրվարի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու համար: Ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվել, որի շրջանակներում բացատրություն է վերցվել ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանից: Նա հերքել է իր մորն ընտրակաշառք առաջարկելու փաստն ու հայտնել, որ իր խոսքերը ճիշտ չեն մեկնաբանվել լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից եւ ավելացրել, որ նման առաջարկներ արվել են իր նախընտրական շտաբի անդամներ Է.Ասատրյանի և Ռ.Ալեքսանդրյանի հարազատներին: Ա. Մելիքյանը նշել է նաև, որ Երևան քաղաքի մի շարք վարչական շրջանների շենքերի լիազոր-ներկայացուցիչներ շրջանառության մեջ են դրել մշակված ձևաթուղթ, որի վերջին տողում նշված է` «կքվեարկեն արդյոք ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին» նախադասությունը, ինչը թեկնածուն դիտել է որպես քաղաքացիների ազատ կամքի արտահայտության նկատմամբ ճնշումներ գործադրելու և ահաբեկելու եղանակ: Նյութերը նախապատրաստելիս բացատրություններ են վերցվել նաև Արման Մելիքյանի նախընտրական շտաբի պետ Է.Ասատրյանից և շտաբի անդամ Ռ.Ալեքսանդրյանից: Վերջիններս իրենց բացատրություններում հայտնել են, որ ընտրակաշառքներ առաջարկել են իրենց մայրերին` Դ.Սաֆարյանին և Ս.Վարդումյանին: Այդ կապակցությամբ բացատրություններ են վերցվել նաև վերջիններից: Համադրելով Է.Ասատրյանի և նրա մայր Դ.Սաֆարյանի բացատրությունները` պարզվել է, որ դրանցում առկա են էական հակասություններ, որոնք պարզաբանելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցներ, բացատրություններ են վերցվում վկայակոչված անձանցից, հանձնարարականներ են տրվում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին: