Ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում հայտնաբերելու անձանց, ովքեր անչափահասներին ներգրավում են մուրացկանության մեջ
Այսօրվա ասուլիսին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը հայտնել է, որ շրջայցեր են կազմակերպում՝ հայտնաբերելու այն անձանց ովքեր անչափահասներին ներգրավում են մուրացկանության մեջ: «Ընդհանուր առմամբ` 2012-ին արձանագրվել է անչափահասների առողջությանը վնաս հասցնելու 110 դեպք, որոնց մեծ մասը ծեծկռտուքներն են: Արձանագրվել է նաև մինչեւ 16 տարեկանների նկատմամբ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների 80 դեպք: Ուզում եմ ընդգծել, որ այդ բնույթի հանցագործությունների մեջ բռնաբարություններ գրեթե չկան»,-ասել է բանախոսը։

7or.am