Լրահոս

14.02.2013 19:00


Կենսագործվում է «Առողջապահական համակարգի հզորացում» ծրագիրը

Կենսագործվում է «Առողջապահական համակարգի հզորացում» ծրագիրը

ՀՀ կառավարությունը հաստատել է`

- ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական համակարգի հզորացում», ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային դրամաշնորհային ծրագրերի արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվները և նախատեսված հատկացումների հաշվին գնումների իրականացման անվանացանկերը,
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների բարելավում» և «Աջակցություն կենսաթոշակային իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացման գործընթացին» դրամաշնորհային ծրագրերի արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվները,
- ՀՀ արդարադատության նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման, հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի ծախսման 2013թ. նախահաշիվը,
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության գործունեության շրջանակում ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, դրանց ստուգաթերթերը,
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2012-2013թթ. ընտրությունների ընթացքում ՄԻՊ գրասենյակի կարողության զարգացման ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների 2013թ. նախահաշիվը։
Գործադիրը սահմանել է հայատառ գրադարանային հավաքածուի թվանշանային տարբերակի (թվանշանային գրադարանի) կազմակերպման և համակարգման կարգը, որի կիրառմամբ հնարավոր կլինի ապահովել քաղաքացիների տեղեկույթից օգտվելու իրավունքը։

Այս խորագրի վերջին նյութերը