Լրահոս

14.02.2013 12:52


ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից 2013թ. փետրվարի 7-12 արձանագրված խախտումների ամփոփագիր

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից  2013թ. փետրվարի 7-12 արձանագրված խախտումների ամփոփագիր

 

31

Երեւան, Արաբկիր Երզնկյան փ. 77

Կարեն Էդուարդի Սաֆարյան. այս քաղաքացին մահացել է 2 տարի առաջ, սակայն իր անունով ծանուցագիր է եկել նշված հասցեում եւ նրա անունը ընտրողների ռեգիստրում գրանցված է: Հայտնող քաղաքացին չցանկացավ ներկայանալ:

5.02.2013

17.12

 

32

Երեւան, Դավթաշեն

Թիվ 192 դպրոցի տնօրենը՝ Ալլա Ալբերտովնան, (որը նաև թիվ--- ընտրատեղամասի նախագահն է) ակնհայտ քարոզչություն է իրականացնում դպրոցում: Հայտնեցին «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանն ու երիտթեւի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: Առկա են ձայնագրություն եւ տեսագրություն:

http://www.youtube.com/watch?v=pm_1JTHGK7w

7.02.2013

12.45

33

Գեղարքունիքի մարզ, Վերին Գետաշեն

Վերին Գետաշեն գյուղի բնակիչը հայտնեց, որ իրենց գյուղապետը հավաքում է քաղաքացիների անձնագրերը եւ բաժանում 10.000-ական դրամ՝ Ս.Սարգսյանին ընտրելու համար:

7.02.2013

14.00

34

Երեւան, Արաբկիր համայնք

Արաբկիրի Շիրվանզադեի 2 հասցեում գտնվող 0014 համարի փոստում թոշակ ստացող անձանցից հավաքել են անձնագրային տվյալները՝ նշելով, որ ընտրությունների համար է: Հայտնեց Անահիտ Հովհաննիսյանը:

7.02.2013

15.00

35

Երեւան, Մալաթիա-Սեբաստիա

Բնակիչներից ահազանգ կա, որ Սամվել Ալեքսանյանի անունից փող է բաժանվել Մալաթիա-Սեբաստիա թաղամասի թիվ 121 եւ 105 դպրոցներում, իբր որպես խրախուսանք լավ ուսուցիչներին եւ լավ աշակերտներին: Վերջիններս, սակայն, ուղղորդվում են այդ դպրոցների տնօրենների կողմից՝ ընտրելու Սերժ Սարգսյանին: Հայտնեց Հովսեփ Խուրշուդյանը:

8.02.2013

11.00

36

Սյունիքի մարզ, Տեղ գյուղ

Տեղ գյուղի գյուղապետարանը հանդիսանում է Սերժ Սարգսյանի ընտրական շտաբը: Հայտնեց Գեւորգ Սահակյանը: Կան լուսանկարներ:

8.02.2013

11.00

37

Երեւան, Շենգավիթ

Քաղաքացի Իզաբելան հայտնեց, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում եւ մի շարք այլ հիվանդանոցներում հավաքագրում են բժիշկների անձնագրային տվյալները:

8.02.2013

15.00

38

Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Վահան Թեքեյանի անվան դպրոց

Վահան Թեքեյանի անվան դպրոց են այցելել Մալաթիա-Սեբաստիայի թաղապետն ու ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ ուսուցիչներին բաժանել 40.000-ական դրամ:

8.02.2013

15.40

39

Երեւան,

Շահումյան 6-րդ փողոցի 14 տան սեփականատեր Վելիկ Կարապետյանը նշեց, որ իր տան հասցեում գրանցված է անհայտ քաղաքացի՝ Սերժիկ Սերոբի Ներսիսյան անունով:

8.02.2013

17.30

40

Սյունիքի մարզ,

Կապան քաղաքի բնակիչ Քաջիկը նշեց, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատողների աշխատավարձերը 50.000 դրամով բարձրացրել են՝ հորդորելով ընտրել Սերժ Սարգսյանին:

8.02.2013.

17.35

41

Երեւան

Ամբողջ քարոզարշավի ընթացքում անհայտ անձանց կողմից անընդհատ պոկվում են Րաֆֆի Հովհաննիսյանի պաստառները դրա համար հատուկ հատկացված տեղերից: Ու թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը տեղեկանալուն պես նորից մարդիկ է ուղարկում եւ վերստին փակցնում նոր պաստառներ, այդ օրինախախտումը շարունակ կրկնվում է: Հատկապես հաճախակի են նման դեպքերը Շենգավիթ եւ Արաբկիր համայնքներում: Ոստիկանությունը մինչ օրս որեւէ վնասարարի չի հայտնաբերել: 

Ահազանգող` Գեւորգ Կալենչյան:

 

9.02.2013

12.30

42

Երեւան, Տիգրան Մեծի փողոց,

Տիգրան Մեծ փողոցում գտնվող թիվ 17 պոլիկլինիկայում գլխավոր բժիշկ Սաթենիկ Վարդանյանը եւ բաժնի վարիչ Ժաննա Պապոյանը հավաքագրել են տեղի բժիշկների անձնագրային տվյալները: Նաեւ նշել են, որ եթե իրենց հարցում կատարվի, թե ում են ընտրելու նախագահական ընտրություններին, պատասխանեն, որ իրենք արդեն ունեն նախընտրելի թեկնածու՝ Սերժ Սարգսյանը: Տեղեկություն հայտնող քաղաքացին չցանկացավ ներկայանալ:

9.02.2013

15.00

43

Երեւան, Աջափնյակ

 

Քաղաքական մեկնաբան Կարեն Վարդանյանը նշեց, որ Աջափնյակում ՀՀԿ-ականներն այցելում են տներ եւ ընտրակաշառքներ առաջարկում։ Օրերս այցելել են նաեւ իր մոր տուն եւ առաջարկել 20 հազար դրամ` անձնագրային տվյալներ տրամադրելու համար։ Բնականաբար, իր մայրը մերժել է եւ հրաժարվել նրանց կեղտոտ փողերից։ Սա արձանագրված բազմաթիվ փաստերից մեկն է:

11.02.2013

11.30

44

Կոտայքի մարզ, Եղվարդ

Քաղաքացի Մելիք Փավրունին հայտնեց, որ Եղվարդի գյուղերից մեկում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ հակաքարոզչություն է իրականացվում՝ տարածելով, թե իբր Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը գումար է բաժանում, ասել է իր քրոջ ամուսինը:

 

11.02.2013

12.00

45

Երեւան, Մալաթիա-Սեբաստիա

Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, հայտնեց, որ թիվ 121 եւ 105 դպրոցների ուսուցիչները շրջում են տներով՝ գրանցելով այն անձանց, ովքեր չեն մասնակցելու ընտրություններին: Տեղեկացրեց Հովսեփ Խուրշուդյանը:

11.02.2013

12.00

46

Երեւան, Շենգավիթ

Շենգավիթի թիվ 74 դպրոցի տնօրենը ծնողական ժողով է հրավիրել, որի ընթացքում ակնհայտ քարոզչություն է իրականացրել Սերժ Սարգսյանի օգտին: Այդ մասին հայտնեց Կենտրոն համայնքի պատասխանատու Սուսաննա Մուրադյանը:

11.02.2013

12.30

47

Երեւան, Լուկաշենի 1-ին փողոց

Լուկաշին փողոցում խոչընդոտել են «Ժառանգության» կամավորների կողմից քարոզչական նյութեր տարածելու գործընթացը: Հայտնեց Դավիթաշեն համայնքի պատասխանատու Գայանե Աբասյանը: Առկա են տեսանկարահանում եւ ձայնագրություն:

http://www.youtube.com/watch?v=FfVi7ykBJ_U

10.02.2013

14.00

48

Երեւան

Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը հավաքագրել է դասախոսների անձնագրային տվյալները՝ հորդորելով ընտրել Սերժ Սարգսյանին: Հայտնող քաղաքացին չցանկացավ ներկայանալ:

 

11.02.2013

14.00

49

Երեւան, Հարավ-Արեւմտյան թաղամաս, Իսակովի պող., թիվ 92 մանկապարտեզ

Այս տարածքի շենքերում հավաքագրում են այն անձանց տվյալները, ովքեր չեն մասնակցելու ընտրություններին: Հայտնող քաղաքացին չցանկացավ ասել իր անունը:

11.02.2013

15.00

50

Երեւան, Արաբկիր

Քաղաքացին հայտնեց, որ Արամ Խաչատրյան 26/1 հասցեում հավաքագրում են մարդկանց անձնագրերը, նաեւ բաժանում են կեղծ անձնագրեր:

11.02.2013

15.00

51

Շիրակի մարզ, Ազատան գյուղ

Ազատան գյուղի 35/1 ընտրատեղամասում փակցված են Սերժ Սարգսյանի պաստառները: Կան լուսանկարներ:

12.02.2013

12.00

52

Շիրակի մարզ, ք. Գյումրի

Քաղաքացի Հայկ Խաչատրյանը տեղեկացրեց,  որ այս օրերին Գյումրիից մեծ թվով չափահաս մարդկանց բերում, գրանցում են Երեւանի տարբեր հասցեներում, որպեսզի քվեարկեն եւ Գյումրիում, եւ Երեւանում՝ ընտրելով Սերժ Սարգսյանին: Շեշտվում է, որ այդ ապօրինության մեջ ներքաշվում են  հատկապես մսի կոմբինատի աշխատակիցները:

12.02.2013

12.00

53

Երեւան, Արաբկիր համայնք

Արծրունի փողոցը քարոզչության համար չնախատեսված վայրերում, զարդարված է Սերժ Սարգսյանի  քարոզարշավի դրոշներով: Տեղեկացրին Արաբկիրի կամավորները:

12.02.2013

12.00

54

Երեւան, Արաբկիր համայնք

Ավետիսյան 80 հասցեի նույն շենքում են տեղավորված եւ Սերժ Սարգսյանի  շտաբը, եւ «Արեւիկ» համատիրությունը: Տեղեկացրին Արաբկիրի կամավորները:

12.02.2013

12.30

55

Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի

Վարուժան Գասպարյանը տեղեկացրեց, որ Մարտունի քաղաքի բնակիչներից շատերին գրանցում են Երեւանում, որպեսզի քվեարկեն եւ Մարտունիում, եւ Երեւանում:

12.02.2013

12.30

56

Արմավիրի մարզ, Հուշակերտ

Հուշակերտ գյուղի բնակիչներ Մարտուն եւ Վարդան Հովհաննիսյանները  հայտնեցին, որ իրենց գյուղի ընտրացուցակներում կան մահացած անձանց անուններ: Դրանք են՝ Հեգել Ավետիքի Հովհաննիսյան

Մասիս Միհրանի Թամոյան

Սայիդ Ուսուֆի Թամոյան

Ունուզ Յուսուֆի Թամոյան

Ավագ Մյասնիկի Մուրադյան

12.02.2013

13.30

57

Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ

Աշտարակի քաղաքապետը Ն.Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում ծնողական ժողով էր հրավիրել, որի ընթացքում իրականացրել է նախընտրական քարոզչություն:
Տեսագրությունը` ականատեսի:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ip95szZkado

12.02.2013

 

58

Շիրակի մարզ, ք. Գյումրի

Հայկ Կարապետյանը հաղորդում է, որ փետրվարի 9-ին Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի դասատուներին պարտադրել են 10-ական աշակերտ բերել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

13.02.2013

02:13

59

Արագածոտնի մարզ, ք.Ապարան

Գեւորգ Սահակյանը հաղորդում է, որ Ապարանի հիվանդանոցի վրա փակցված են ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառները: Նույն հիվանդանոցի ընդունարանում եւս դրված են նույն թեկնածուի քարոզչական նյութերը:

13.02.2013

11:30

Այս խորագրի վերջին նյութերը