Մեզ վաղուց են վռնդում Վրաստանից, բայց այդ մասին սկսում ենք աղմկել միայն այն օրը, երբ հանկարծ փաստվում է, որ էլ ներս չեն թողնում հարևանի երկիր: Շիրակ Թորոսյանի հետ կապված միջադեպը, նույնիսկ, անտրամաբանական չէ: Սա սկիզբն ու վերջը չէ, այլ ինչ-որ միջադեպ, որից պետք է հասկանալ, որ վաղը բոլոր մտածող հայերը անցանկալի կարող են ճանաչվել վրացական պետության կողմից: Ունենալով օրինակ Նախիջևանն ու Արցախը՝ դժվար չէ կողմնորոշվել անելիքների հարցում:
Վրաստանը, բացի հայկական իրավունքների ոտնահարումից, ունի ևս մեկ ճանապարհ, որը, անկասկած, գոնե տեսանելի ապագայում, վերջ կդնի հայ-վրացական հակադրությանը: Դա Ջավախքի ինքնավարությունն է' տրամաբանական մի քայլ, որը վաղուց պետք է դրվեր հայ-վրացական բանակցային սեղանին: Այս քայլը, իրոք, կմեղմի սպասվող սրացումները: Ինքնավար Ջավախքը, եթե հանդուրժվի Վրաստանի կողմից, կարող է երկար ժամանակ մնալ այդ պետության կազմում: Այլապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների էլ ավելի վատթարացումը կդառնա իրականություն: Ջավախքն այսօր այն վիճակում է, որ կարող է դառնալ հայ-վրացական բարեկամության կամուրջ կամ գժտվելու պատճառ: Եվ եթե վրացիները խնդիր ունեն սեփական երկրում ևս մեկ ինքնավարություն հանդուրժելու, ապա հայերը պետք է առավել որոշակիացնեն իրենց պահանջները՝ ի շահ բարեկամության և կայունության: Հայությունը խնդիր ունի սեփական հայրենիքի պատառիկների վրա կառուցելու իր երաշխավորված ապագան, և Ջավախքը կորցնելու ցանկությունը հակացուցված է որևէ առողջ տրամաբանության: Իսկ վրացիները, կարծես, լավ չեն սերտել աբխազ-օսական դասերը և չեն հասկանում, որ եթե Հայաստանին, հանկարծ, մի օր սպառնան շրջափակմամբ, դա կլինի Ջավախքի փաստացի ինքնավարության ակտը: Այս մտքերը բնական ինքնապաշտպանության ռեֆլեքս են, ուրիշ ոչինչ: Եվ չպետք է զարմանալ, որ վրացիներն էլ ինչ-որ ռեֆլեքսային վիճակում են: Փաստացի, երկու ինքնավարություն կորցրած մի պետության համար հեշտ չէ ընկալել նոր ինքնավարության ստեղծումը, այն էլ՝ Վրաստանի համար դժվար մի ժամականաշրջանում, երբ իշխող վերնախավը կախված է կտրվող թելից: Սահակաշվիլին գալիս է՝ «ճեղքելու» իր միջազգային մեկուսացումը և մեղմելու հայության ցասումը, բայց չի գալիս հանձնվելու, այլ սահմանը հատում է մարտական ցուցադրական ոգով: Շիրակ Թորոսյանն առաջինը կրեց այս ցուցադրական ոգու «զարկը», ուրիշ ոչինչ չկա զարմանալու: Այս միջադեպը, նույնիսկ, օգտակար է կողմերի համար՝ խոսելու ավելի բաց ու անկեղծ:
Սպասենք, տեսնենք, թե Հայաստանում ի՞նչ փողկապ է կրելու վրացի առաջնորդը։ Եվ դրանից կարող ենք եզրակացնել, թե ի՞նչ կունենա նա ճաշին՝ հետո:
Ի՞նչ փողկապ է կրելու Սահակաշվիլին

Արտակ Սարգսյան