Հայաստանի Նախախորհրդարանի և «Սահմանադրական Արցախ» շարժման հայտարարությունը
(Ընդունվել է 2013թ. փետրվարի 12-ին, Հադրութում՝ Արցախի հարցի վերջնական և հայանպաստ լուծման հեռանկարի վերաբերյալ տեղի ունեցած համատեղ քննարկման ընթացքում)
25 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 12-ին, Հադրութում ծնունդ առավ Արցախյան շարժումը, որն օրերի ընթացքում հասավ Ստեփանակերտ, ապա Երևան ու վերածվեց հուժկու համաժողովրդական շարժման՝ որպես արդյունք արձանագրելով երկու մեծագույն ձեռքբերում: Դրանցից մեկը Արցախի պատմական տարածքների մի զգալի մասի ազատագրումն ու փաստացի միացումն էր Հայաստանին, իսկ մյուսը` Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը:
Սակայն, դրա հետ մեկտեղ, ձևավորվեցին ազգային շահերի հաշվին անձնական և կլանային շահերի իրացմանը ծառայող պետական կառավարման համակարգ ու վերնախավ, որոնց գործունեության հետևանքով հայությունը հայտնվել է Արցախյան շարժման ձեռքբերումները կորցնելու վտանգի առջև:
Հայաստանի Նախախորհրդարանը և «Սահմանադրական Արցախ» շարժումը, առաջնորդվելով Արցախյան շարժման ձեռքբերումներն ամրապնդելու ու զարգացնելու հրամայականով, հայտարարում են, որ.
մեր ժողովրդի արյան ու պայքարի գնով ձեռք բերածն անսակարկելի է,
ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցվեն և զարգացվեն,
Արցախյան շարժումը պետք է ավարտվի Հայաստանին Արցախի դե յուրե միավորմամբ,
Արցախի հարցի վերջնական ու հայանպաստ լուծումը հնարավոր է միայն համահայկական համատեքստում՝ Հայաստանում (ներառյալ Արցախը) ազգային նպատակներ և խնդիրներ առաջադրելու ու իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության միջոցով,
25 տարի անց, հանուն ազգային վերածննդի` հայությունը վերսկսում է ինքնիշխանության, քաղաքական ազատության ու սոցիալական արդարության հաստատման համար իր պայքարը: