Լրահոս

12.02.2013 10:50


Աղջիկը ձորն է գլորվել. նրա առողջական վիճակը կայուն ծանր է

Աղջիկը ձորն է գլորվել. նրա առողջական վիճակը կայուն ծանր է

Փետրվարի 11-ին՝ ժամը 12։49-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում`  Գորիսի Օրբելյան փողոցի մոտակայքում,  քաղաքացին բարձրությունից ձորն է գլորվել:

Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:

Փրկարարները ձորից դուրս են բերել 1999թ. ծնված Լուսինե Գալստյանին: Վերջինս տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկ­ների` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է: 

Այս խորագրի վերջին նյութերը