Լրահոս

23.06.2009 13:57

Դավիթ Շահնազարյան. «Անօրինական իշխանության դեմ կարելի է պայքարել բոլոր միջոցներով»

-Քաղբանտարկյալները, որոնք երեկ ազատվեցին, ոչ մի վայրկյան չեն դադարեցրել պայքարը։ Պայքարել են բանտերում։ Հիմա էլ նրանք շարունակելու են պայքարը։ Եվ սահմանադրական պայքար ասելով հասկանում ենք, որ պետք է մնալ սահմանադրության շրջանակներում։ Մենք մնացել ենք ո՛չ միայն սահնմանադրության, այլև օրենքի շրջանականերում ի՝ տարբերություն իշխանությունների,-ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։

-Այն քաղբանտարկյալները, ում վրա համաներումը չի ազդել, շատ շուտով, վստահ եմ, ազատ են արձակվելու։ Մենք դրա համար պայքարելու ենք քաղաքական և իրավական բոլոր մեթոդներով,-«7օր»-ի հարցին ի պատասխան՝ ասել է Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքերով՝ ըստ միջազգային օրենքի՝ անօրինական իշխանության դեմ կարելի է պայքերել բոլոր միջոցներով։ ՀԱԿ ներկայացուցիչը, սակայն, հավելել է, որ իր այդ ասածը որպես ՀԱԿ-ի մարտավարության փոփոխություն չպետք է ընդունել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։