-Նույնիսկ շատ դիվանագիտական լեզվով սա չի կարելի հանմաներում համարել։ Քաղբանտարկյալների մի զգալի մասի վրա դա չի տարածվում, մեր հաշվարկներով՝ մոտ 20 քաղբանտարկյալի վրա չի ազդել այն, և որևէ դրական գնահատական տալ չեմ կարող,- լրագրողների հետ զրույցում խոսելով համաներման մասին՝ ասել է ՀԱԿ ներկայացուցիչ ԴավիթՇահնազարյանը։ Նրա խոսքերով՝ համաներումը երկու պատճառով է արվել. «Համաժողովրդական շարժման ճնշումների արդյունքում, և թատրոն էր ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համար»։
-ԵԽԽՎ այս նստաշրջանում կքննարկվի Հայաստանի հարցը, կարծում եմ՝ պատժամիջոցներ չեն կիրառվի, ընդհակառակը՝ կգովեն այս քայլը: Բայց, այնուամենայնիվ, կմանա մոնիտորինգի ռեժիմում,-ասել է նա։ ՀԱԿ ներկայացուցիչը նշել է նաև, որ կապված մարտի մեկի գործով քաղբանտարկյալներին ազատ արձակվելու հետ՝ ՀԱԿ-ը ծրագրում է հանրահավաք իրականացնել։
-Կոնգրեսը շարունակելու է պայքարը։ Հավանաբար, հաջորդ շաբաթ ՀԱԿ-ը հանրահավաք կանցկացնի,-ասել է նա։
ՀԱԿ–ը հաջորդ շաբաթ հանրահավաք կանցկացնի
-Նույնիսկ շատ դիվանագիտական լեզվով սա չի կարելի հանմաներում համարել։ Քաղբանտարկյալների մի զգալի մասի վրա դա չի տարածվում, մեր հաշվարկներով՝ մոտ 20 քաղբանտարկյալի վրա չի ազդել այն, և որևէ դրական գնահատական տալ չեմ կարող,- լրագրողների հետ զրույցում խոսելով համաներման մասին՝ ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։ Նրա խոսքերով՝ համաներումը երկու պատճառով է արվել. «Համաժողովրդական շարժման ճնշումների արդյունքում, և թատրոն էր ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համար»։

7or.am