Հունիսի 22-ին, ժամը 04.29-ին Լոռու մարզի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ավտովթար է տեղի ունեցել մարզի Ամրակից գյուղի մերձակայքում: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 03 ՍՏ 072 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու հարվածել ծառին, ինչի հետևանքով կա տուժած, և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Ժամը 05.00-ին փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին՝ Ստեփանավանի Վիրահայոց փողոցի թիվ 72 տան բնակիչ, 1975 թ. ծնված Արթուր Բժոյանին, որը տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի հիվանդանոց:
Մեքենան հարվածել է ծառին, վարորդը մահացել է

Ժամը 06.30-ին Ա. Բժոյանը հիվանդանոցում մահացել է:
Տեղեկատվությունը՝ ՀՀ ԱԻ նախարարության