Լրահոս

05.02.2013 10:42


Մեքենան գլորվել է կիրճը

Մեքենան գլորվել է կիրճը

Փետրվարի 5-ին՝ ժամը 00։55-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 08 ՏԼ 099 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել Հրազդանի կիրճը:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը վարորդ Դ. Մարգարյանը, ուղևորներ` Ն. Բադալյանը, Հ. Եսայանը, Ա. Եսայանը և Ն. Մարգարյանը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Վերջիններիս շտապօգնության ծառայության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը