Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Ստեփան Դեմիրճյանի տուն
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ երեկ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի տուն, հյուրընկալվել պատգամավորին: Հանդիպումը տևել է մոտ քառասունհինգ րոպե: Առաջին նախագահի այս մասնավոր այցը պայմանավորված է ՀԺԿ առաջնորդի վերջերս ունեցած առողջական խնդիրներով: Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ ամենայնի, այցելել է Ստեփան Դեմիրճյանի առողջությամբ հետաքրքրվելու համար:
Այս այցը կարևոր է նաև Հայ ազգային կոնգրեսում վերջին շրջանում տեղի ունեցող խմորումների համատեքստում: Վերջին շրջանում հաճախակի էին դարձել խոսակցությունները, թե Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած կուսակցությունը` ՀԺԿ-ն, նույնպես պատրաստվում է լքել ՀԱԿ-ը: Անցյալ շաբաթավերջին, Դեմիրճյանը «ՀԺ»-ին տված հարցազրույցում հերքել էր այդ լուրերը, ասելով, որ ՀԺԿ-ն եղել և մնում է ՀԱԿ-ի առանցքային կուսակցություններից մեկը:
ՀԱԿ-ը պատրաստվում է մարտի 1-ին հանրահավաք և երթ անցկացնել` ի հիշատակ 2008 թվականի «Մարտի 1»-ի սպանդի ժամանակ զոհվածների: ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը հայտարարել է, որ իրենք արդեն դիմել են Երևանի քաղաքապետարան միջոցառման մասին իրազեկելու, ինչպես նաև ասել է, որ այդ հանրահավաքին մասնակցելու է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: