Պարույր Հայրիկյանը դեռ որոշում չի կայացրել։ Նա դեռ չի կողմնորոշվում ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու և չհետաձգելու հարցում։ Տեսականորեն կա նաև երրորդ՝ նոր ընտրություններ պահանջելու տարբերակը (նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կողմ է հենց այս տարբերակին ու կոչով դիմել է Հայրիկյանին), բայց ԱԻՄ առաջնորդը դա բացառել է, ինչը հասկանալի է։
Այսպիսով` մնում է երկու տարբերակ՝ կա՛մ ԱԻՄ առաջնորդը դիմում է ՍԴ և օգտվելով սահմանադրական իր իրավունքից` պահանջում է երկու շաբաթով հետաձգել ընտրության օրը, կա՛մ նա չի դիմում ՍԴ, և ընտրության օրը մնում է անփոփոխ՝ փետրվարի 18–ին։
Տեղեկատվական հոսքերին հետևելիս ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանի թիմակիցները կողմ են, որ ընտրության օրը չփոխվի։ Հայրիկյանին այդ հարցում համոզելու գործին լծվել են «անկախ» մամուլից մինչև Ահարոն Ադիբեկյան, նախագահականին կից փորձագետներից մինչև Գարեգին Բ։
Ճիշտ հակառակ կարծիքի են նախագահի մյուս թեկնածուների՝ մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի ու Հրանտ Բագրատյանի թիմերը։ Նրանք գտնում են, որ ընտրությունները պետք է երկարաձգել երկու շաբաթով, քանզի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ են ստեղծվել։ Նրանց այս փաստարկները բավական հիմնավոր են ու տեղավորվում են քաղաքական տրամաբանության մեջ։
«Իշխանությունները թող բացահայտեն մահափորձ կատարողներին ու հետո նոր միայն ընտրությունից խոսեն»,– հայտարարում է Բագրատյանը։
Ուշագրավն այն է, որ մահափորձի հաջորդ օրը Հայրիկյանը հայտարարում էր, թե երկու շաբաթով քարոզչական շրջանը երկարաձգելը հարկադրված քայլ է լինելու իր կողմից, քանզի առնվազն 7 օր կպահանջվի առողջությունը վերականգնելու համար, սակայն ինչ-որ պահից սկսած` նա հակվեց չերկարաձգելու տարբերակին։
Թե ինչ վերջնական որոշում կկայացնի ԱԻՄ առաջնորդը, պարզ կդառնա վաղը։
Կհետաձգվե՞ն արդյոք ընտրությունները

Սևակ Մինասյան