Շոտլանդիայի Մարգարետ թագուհու անվան համալսարանի գիտնականների հետազոտությունից պարզվել է, որ նուռը նվազեցնում է քաղցի զգացողությունը: Հետազոտությանը մասնակցել է 29 կամավոր, որոնց մի մասը ամեն օր օգտագործել է նռան սերմերի և միջուկի խառնուրդը, իսկ մասնակիցների մյուս խմբին դատարկ հաբեր են տվել: Այն մարդիկ, ովքեր նռան իսկական խառնուրդն են օգտագործել, մոտ 22%–ով ավելի քիչ են կերել, քան նրանք, ովքեր դատարկ հաբեր են օգտագործել:
Դեռևս պարզ չէ, թե ինչի շնորհիվ է մարդը հագենում: Գիտնականները ենթադրում են, որ դա պայմանավորված է նռան բաղադրության մեջ մտնող պոլիֆենոլներով, որոնք նվազեցնում են քաղցի զգացողությունը: Այդ ենթադրությունը պարզելու համար ծրագրվում է նոր հետազոտություններ անցկացնել, որի արդյունքները ներկայացվելու են Գրանադայում անցկացվող Սննդի միջազգային համաժողովի ժամանակ:
Նուռը նվազեցնում է քաղցի զգացողությունը