Լրահոս

04.02.2013 19:05


Ճարտարապետ. «Երևանի կրկեսի նոր շենքը՝ անդեմ, ժամանակվրեպ, անշուք, անտարբեր, կիսատ-պռատ»

Ճարտարապետ. «Երևանի կրկեսի նոր շենքը՝ անդեմ, ժամանակվրեպ, անշուք, անտարբեր, կիսատ-պռատ»

Ճարտարապետ Արսեն Կարապետյանը (Shur Dabavog) «Ֆեյսբուքում» անդրադարձել է Երևանի կրկեսի շենքի նոր նախագծին՝ գրելով.

«Եթե գնացին նրան, որ հին շենքը դրեցին տրաքացրին, ապա էդ զոհը գոնե իմաստավորվեր, գոնե մի հետաքրքիր, ժամանակակից, տաղանդավոր բան փոխարենը կառուցեին, եթե սա համեմատենք հնի հետ, ապա նախկին շենքը առնվազն գրագետ էր արված, իսկ սրան նույնիսկ գնահատական տալը դժվար է. անդեմ, ժամանակվրեպ, անշուք, անտարբեր, կիսատ-պռատ: Համոզված եմ, հիմա ծրագրեր կան, որ էս կարգի բաներ առանց մարդու միջամտության կարող են նախագծել, էլ ստեղծագործող մարդը, ճարտարապետը ինչի՞ համար են պետք»։

Ավելի վաղ, «7օր»–ի հետ զրույցում ճարտարապետը Երևանի կրկեսի վերնաորոգման նախագիծը շատ թույլ էր համարել։

Նա ասել էր, որ նախկին շենքը թեպետ և չտեսնված գլուխգործոց չէր, բայց իր տեսակի մեջ գրագետ արված և ուրույն կերպար ունեցող էր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը