Բավական տարածված է այն տեսակետը, թե Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը դրսի ուժերի կազմակերպածն է։ Դավադրությունների տեսության սիրահարների և փոքր ազգերի բարդույթով տառապողների համար արտաքին «մութ ուժերի» վարկածն ամենահավանականն է թվում։
«Ռուսամետները» մեղադրում են Արևմուտքին, «արևմտամետները»՝ Ռուսաստանին, «ազգայնականները»՝ Թուրքիային ու Ադրբեջանին, օրիգինալությամբ աչքի ընկնողները՝ Մոնղոլիային։ Ամեն ինչ կախված է ենթադրություն անողի ճաշակից, «գիտունիկության» աստիճանից, «հետապնդվելու մանիայով» վարակված լինելու հանգամանքից, «աշխարհաքաղաքական» մտաճողվածքից և այլ «գլոբալ» բաներից։ Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։
Արևմուտքում ու ՌԴ–ում շատ լավ գիտեն և վաղուց համակերպվել են այն մտքի հետ, որ ով էլ լինի ՀՀ իշխանության ղեկին, միևնույն է՝ ի վերջո վարելու է կոմպլեմենտար քաղաքականություն (եթե, իհարկե, բացառենք արկածախնդրությունը)։ Այնպես որ, արտաքին ուժերին հայաստանյան ընտրությունները հետաքրքրում են ընթացակարգային, այլ ոչ թե աշխարհաքաղաքական վեկտորի ընտրության տեսանկյունից։ Մանավանդ որ նախագահի թեկնածուներից որևէ մեկի մոտ արտաքին քաղաքական թեման գլխավոր հարց չի դիտարկվում, իսկ Հայրիկյանը շատ պասիվ ընտրարշավ է վարում և խոստովանում, որ եռյակի կամ քառյակի մեջ է, այսինքն՝ հաղթող թեկնածու չէ։ Ու չնայած այս ամենին՝ ոմանք դատողություններ են ներկայացնում հանցագործության «աշխարհաքաղաքական» հետքի մասին։
Հայրիկյանին, օրինակ, հոգեհարազատ է աշխարհի երեսին գոյություն չունեցող ՍՍՀՄ–ի կամ աներևույթ «Իմպերիալիստական Ռուսաստանի» տարբերակը։ Զուտ հոգեբանական տեսանկյունից կարելի է հասկանալ տարիներ շարունակ սովետական ԿԳԲ–ի կողմից հետապնդված մարդուն, բայց կիսել նրա գնահատականները՝ դժվար է։ Դժվար է նաև Հայրիկյանին համոզելը, որ եթե գաղտնի ծառայություններն իրեն չեն սպանել սովետական տարիներին, ապա ՍՍՀՄ–ի փլուզումից հետո առավելևս ինքը չի կարող հետաքրքրել անտեսանելի դաշտի մարտիկներին, հատկապես, որ վերջիններս բնության մեջ այլևս գոյություն չունեն։
Ի դեպ, եթե մարդն ապրում է իր պատկերացրած աշխարհում, պայքարում վիրտուալ թշնամիների դեմ և «հետապնդվում» այդ թշնամիների կողմից, ապա նմանատիպ իրավիճակներում քաղաքագիտությունն անզոր է։ Հարցի լուծմանը չի օգնի անգամ «Անորսալի Ջոյի» մասին անեկդոտը։ Ինչևէ։
Եթե հարցին նայենք ռացիոնալության և բանականության տեսանկյունից, ապա զուտ տեսականորեն չի կարելի բացառել մահափորձի արտաքին հետքը, բայց սա ամենաքիչ հավանական տարբերակն է, քանզի լինենք անկեղծ՝ Հայաստանի քաղաքական կոնյունկտուրան այնպիսին է, որ Պարույր Հայրիկյանին խաղից հանելու կամ նրան խաղի մեջ մտցնելու հարցը որևէ բան չի կարող փոխել Հայաստանում։
Միգուցե Հայրիկյանին այդպես ավելի հաճելի է մտածելը («Հայրիկյանը ոչ թե սովորական մահկանացու է, այլ աշխարհաքաղաքական և անկախության քայլող խորհրդանիշ» թեմայով)կամ միգուցե կան մարդիկ, ովքեր անկեղծորեն կարծում են, որ ռուսական իմպերիալիզմ կոչվածն ընկած է ԱԻՄ ղեկավարի հետևից և վնասել է նրան այնպես, որ նա ողջ մնա ու մեղադրի վնասողներին, բայց դա պարզ մոլորություն է և սեփական անձը գերագնահատելու հակվածություն, ինչը մարդկային թուլություն է, առավելևս՝ քաղաքական գործիչների մեծ մասին բնորոշ թուլություն։
Նրանք, ովքեր անկեղծորեն կարծում են, թե Հայրիկյանը Եվրամիության կողմնակից է, ու դրա համար է հարձակման ենթարկվել չար ռուսների կողմից, մեղմ ասած՝ սխալվում են։ Պարզապես չեմ ուզում գռեհիկ հումորի անցնել, որպեսզի չվիրավորեմ այդպես մտածող մեր «գլոբալիստներին»։ Դա կանեմ մեկ այլ առիթով։
Եթե ոմանք հավատացել են Բաղրամյան 26–ի տակ աշխատող «անկախ» լրատվամիջոցների տարածած այն «բլեֆին», ըստ որի՝ Հայաստանն այսօր կանգնած է ճակատագրական ընտրության առաջ ու պետք է որոշում կայացնի Եվրասիական միության և Եվրամիության միջև, ապա նրանց պետք է հիասթափեցնեմ, քանզի այդպիսի ճակատագրական հարց ո՛չ ՌԴ–ում, ո՛չ ԵՄ–ում իրականում գոյություն չունի և հետևաբար՝ ԵրևանիՏպագրիչների փողոցը չէր կարող դառնալ աշխարհի հզորների բախման վայր։
Ռուսական «բոբոյի», Եվրասիական միության և իբր նրանց հայաստանյան ներկայացուցիչների (ԲՀԿ, ՀԱԿ) մասին հեքիաթը սերժական թիմից շրջանառության մեջ են դրել՝ ներքաղաքական «մուտիլովկաներին», այսպես ասած, գաղափարական տեսք տալու և Սերժ Սարգսյանին գեղամյանաբար ծառայություններ մատուցողների համար քաղաքական ալիբի ապահովելու համար։ Դե կողքից էլ որքան «ազնիվ քյարփինջ» կուտը ուտի և մտնի այդ խաղի մեջ, էլի քյար է նախագահականի «ջիգիթների» համար։
Լրատվական դաշտի հայտնի շրջանակներն ու քաղաքական դաշտի բացահայտված գործակալները ջանք ու եռանդ չեն խնայում հայաստանյան ուժերին արհեստականորեն ռուսամետ–արևմտամետ թևերի բաժանելու համար։ Ընդ որում՝ ծիծաղելին այն է, որ կայուն պատկերացումներ և քաղաքական սկզբունքներ չունեցող Սերժ Սարգսյանը հանրությանը ներկայացվում է որպես «պուպուշ արևմտամետի» ու ՀՀ անկախության համար հերոսաբար պայքարողի կերպարով, իսկ նրա հակառակորդները՝ «քըխ ռուսամետի» ու Հայաստանի անկախությունը Եվրասիական միությանը զոհաբերողի։ Այս «բլեֆի» միջոցով հնարավորություն է տրվել շատերին վաճառվել ու «լեգիտիմացնել» սեփական թեթևաբարո վարքագիծը՝ «Սերժը չարյաց փոքրագույնն է» թեմայով։
Տեղին է հիշեցնելը, որ թշնամու կերպար ստեղծելու և հակառակորդներին պիտակավորելու էժանագին տեխնոլոգիայից շատ էր սիրում օգտվել Ստալինը, ով իր բոլոր հակառակորդներին համարում էր «իմպերիալիզմի գործակալներ» կամ տրոցկիստներ։ Ու կապ չուներ, որ «տրոցկիստներ» մեղադրանքին արժանացածները կարող է իրականում Տրոցկու հայացքները չընդունեին կամ անգամ ծանոթ չլինեին այդ հայացքներին։
Ստալինին պետք էր սեփական ձախողումները արդարացնելու, անցանկալի մարդկանց մեղադրանքներ ներկայացնելու ու նրանց խաղից հանելու, ինչպես նաև իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու ունիվերսալ գործիք, և նա այդ գործիքը հորինել էր «ժողովրդի թշնամու» կերպարը տարածելու օգնությամբ։ Միայն հետագայում սովետական ժողովորդի մեծ մասը հասկացավ, որ այդ ամենը դեմագոգիա էր ու հակառակորդներին վերացնելու «գաղափարական» գործիք։
Մեր տնաբույծ բոլշևիկներն էլ հորինել են «ռուսամետ ուժեր» կեղծ պիտակը և իրենց քաղաքական հակառակորդների դեմ պայքարում են ստալինյան մեթոդներով։ Նրանք, ովքեր ընկել են քարոզչական այդ թակարդի մեջ, անխնա կերպով օգտագործվում են իշխանության կողմից։
Հիմա Հայրիկյանի թեման ուզում են տեղավորել ռուսամետ–արևմտամետ կեղծ ձևաչափի մեջ, որպեսզի «ռուսամետ» հակառակորդների դեմ սուր ճոճեն և մահափորձն օգտագործեն ներքաղաքական պայքարի նպատակներով։
Մեկ այլ հոդվածով կանդրադառնամ նաև մահափորձի ներքին հետքին, որն առավել հետաքրքրական է։
Հայրիկյանի դեմ մահափորձի արտաքին հետքի մասին
Բավական տարածված է այն տեսակետը, թե Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը դրսի ուժերի կազմակերպածն է։ Դավադրությունների տեսության սիրահարների և փոքր ազգերի բարդույթով տառապողների համար արտաքին «մութ ուժերի» վարկածն ամենահավանականն է թվում։
«Ռուսամետները» մեղադրում են Արևմուտքին, «արևմտամետները»՝ Ռուսաստանին, «ազգայնականները»՝ Թուրքիային ու Ադրբեջանին, օրիգինալությամբ աչքի ընկնողները՝ Մոնղոլիային։ Ամեն ինչ կախված է ենթադրություն անողի ճաշակից, «գիտունիկության» աստիճանից, «հետապնդվելու մանիայով» վարակված լինելու հանգամանքից, «աշխարհաքաղաքական» մտաճողվածքից և այլ «գլոբալ» բաներից։ Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։
Արևմուտքում ու ՌԴ–ում շատ լավ գիտեն և վաղուց համակերպվել են այն մտքի հետ, որ ով էլ լինի ՀՀ իշխանության ղեկին, միևնույն է՝ ի վերջո վարելու է կոմպլեմենտար քաղաքականություն (եթե, իհարկե, բացառենք արկածախնդրությունը)։ Այնպես որ, արտաքին ուժերին հայաստանյան ընտրությունները հետաքրքրում են ընթացակարգային, այլ ոչ թե աշխարհաքաղաքական վեկտորի ընտրության տեսանկյունից։ Մանավանդ որ նախագահի թեկնածուներից որևէ մեկի մոտ արտաքին քաղաքական թեման գլխավոր հարց չի դիտարկվում, իսկ Հայրիկյանը շատ պասիվ ընտրարշավ է վարում և խոստովանում, որ եռյակի կամ քառյակի մեջ է, այսինքն՝ հաղթող թեկնածու չէ։ Ու չնայած այս ամենին՝ ոմանք դատողություններ են ներկայացնում հանցագործության «աշխարհաքաղաքական» հետքի մասին։
Հայրիկյանին, օրինակ, հոգեհարազատ է աշխարհի երեսին գոյություն չունեցող ՍՍՀՄ–ի կամ աներևույթ «Իմպերիալիստական Ռուսաստանի» տարբերակը։ Զուտ հոգեբանական տեսանկյունից կարելի է հասկանալ տարիներ շարունակ սովետական ԿԳԲ–ի կողմից հետապնդված մարդուն, բայց կիսել նրա գնահատականները՝ դժվար է։ Դժվար է նաև Հայրիկյանին համոզելը, որ եթե գաղտնի ծառայություններն իրեն չեն սպանել սովետական տարիներին, ապա ՍՍՀՄ–ի փլուզումից հետո առավելևս ինքը չի կարող հետաքրքրել անտեսանելի դաշտի մարտիկներին, հատկապես, որ վերջիններս բնության մեջ այլևս գոյություն չունեն։
Ի դեպ, եթե մարդն ապրում է իր պատկերացրած աշխարհում, պայքարում վիրտուալ թշնամիների դեմ և «հետապնդվում» այդ թշնամիների կողմից, ապա նմանատիպ իրավիճակներում քաղաքագիտությունն անզոր է։ Հարցի լուծմանը չի օգնի անգամ «Անորսալի Ջոյի» մասին անեկդոտը։ Ինչևէ։
Եթե հարցին նայենք ռացիոնալության և բանականության տեսանկյունից, ապա զուտ տեսականորեն չի կարելի բացառել մահափորձի արտաքին հետքը, բայց սա ամենաքիչ հավանական տարբերակն է, քանզի լինենք անկեղծ՝ Հայաստանի քաղաքական կոնյունկտուրան այնպիսին է, որ Պարույր Հայրիկյանին խաղից հանելու կամ նրան խաղի մեջ մտցնելու հարցը որևէ բան չի կարող փոխել Հայաստանում։
Միգուցե Հայրիկյանին այդպես ավելի հաճելի է մտածելը («Հայրիկյանը ոչ թե սովորական մահկանացու է, այլ աշխարհաքաղաքական և անկախության քայլող խորհրդանիշ» թեմայով) կամ միգուցե կան մարդիկ, ովքեր անկեղծորեն կարծում են, որ ռուսական իմպերիալիզմ կոչվածն ընկած է ԱԻՄ ղեկավարի հետևից և վնասել է նրան այնպես, որ նա ողջ մնա ու մեղադրի վնասողներին, բայց դա պարզ մոլորություն է և սեփական անձը գերագնահատելու հակվածություն, ինչը մարդկային թուլություն է, առավելևս՝ քաղաքական գործիչների մեծ մասին բնորոշ թուլություն։
Նրանք, ովքեր անկեղծորեն կարծում են, թե Հայրիկյանը Եվրամիության կողմնակից է, ու դրա համար է հարձակման ենթարկվել չար ռուսների կողմից, մեղմ ասած՝ սխալվում են։ Պարզապես չեմ ուզում գռեհիկ հումորի անցնել, որպեսզի չվիրավորեմ այդպես մտածող մեր «գլոբալիստներին»։ Դա կանեմ մեկ այլ առիթով։
Եթե ոմանք հավատացել են Բաղրամյան 26–ի տակ աշխատող «անկախ» լրատվամիջոցների տարածած այն «բլեֆին», ըստ որի՝ Հայաստանն այսօր կանգնած է ճակատագրական ընտրության առաջ ու պետք է որոշում կայացնի Եվրասիական միության և Եվրամիության միջև, ապա նրանց պետք է հիասթափեցնեմ, քանզի այդպիսի ճակատագրական հարց ո՛չ ՌԴ–ում, ո՛չ ԵՄ–ում իրականում գոյություն չունի և հետևաբար՝ Երևանի Տպագրիչների փողոցը չէր կարող դառնալ աշխարհի հզորների բախման վայր։
Ռուսական «բոբոյի», Եվրասիական միության և իբր նրանց հայաստանյան ներկայացուցիչների (ԲՀԿ, ՀԱԿ) մասին հեքիաթը սերժական թիմից շրջանառության մեջ են դրել՝ ներքաղաքական «մուտիլովկաներին», այսպես ասած, գաղափարական տեսք տալու և Սերժ Սարգսյանին գեղամյանաբար ծառայություններ մատուցողների համար քաղաքական ալիբի ապահովելու համար։ Դե կողքից էլ որքան «ազնիվ քյարփինջ» կուտը ուտի և մտնի այդ խաղի մեջ, էլի քյար է նախագահականի «ջիգիթների» համար։
Լրատվական դաշտի հայտնի շրջանակներն ու քաղաքական դաշտի բացահայտված գործակալները ջանք ու եռանդ չեն խնայում հայաստանյան ուժերին արհեստականորեն ռուսամետ–արևմտամետ թևերի բաժանելու համար։ Ընդ որում՝ ծիծաղելին այն է, որ կայուն պատկերացումներ և քաղաքական սկզբունքներ չունեցող Սերժ Սարգսյանը հանրությանը ներկայացվում է որպես «պուպուշ արևմտամետի» ու ՀՀ անկախության համար հերոսաբար պայքարողի կերպարով, իսկ նրա հակառակորդները՝ «քըխ ռուսամետի» ու Հայաստանի անկախությունը Եվրասիական միությանը զոհաբերողի։ Այս «բլեֆի» միջոցով հնարավորություն է տրվել շատերին վաճառվել ու «լեգիտիմացնել» սեփական թեթևաբարո վարքագիծը՝ «Սերժը չարյաց փոքրագույնն է» թեմայով։
Տեղին է հիշեցնելը, որ թշնամու կերպար ստեղծելու և հակառակորդներին պիտակավորելու էժանագին տեխնոլոգիայից շատ էր սիրում օգտվել Ստալինը, ով իր բոլոր հակառակորդներին համարում էր «իմպերիալիզմի գործակալներ» կամ տրոցկիստներ։ Ու կապ չուներ, որ «տրոցկիստներ» մեղադրանքին արժանացածները կարող է իրականում Տրոցկու հայացքները չընդունեին կամ անգամ ծանոթ չլինեին այդ հայացքներին։
Ստալինին պետք էր սեփական ձախողումները արդարացնելու, անցանկալի մարդկանց մեղադրանքներ ներկայացնելու ու նրանց խաղից հանելու, ինչպես նաև իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու ունիվերսալ գործիք, և նա այդ գործիքը հորինել էր «ժողովրդի թշնամու» կերպարը տարածելու օգնությամբ։ Միայն հետագայում սովետական ժողովորդի մեծ մասը հասկացավ, որ այդ ամենը դեմագոգիա էր ու հակառակորդներին վերացնելու «գաղափարական» գործիք։
Մեր տնաբույծ բոլշևիկներն էլ հորինել են «ռուսամետ ուժեր» կեղծ պիտակը և իրենց քաղաքական հակառակորդների դեմ պայքարում են ստալինյան մեթոդներով։ Նրանք, ովքեր ընկել են քարոզչական այդ թակարդի մեջ, անխնա կերպով օգտագործվում են իշխանության կողմից։
Հիմա Հայրիկյանի թեման ուզում են տեղավորել ռուսամետ–արևմտամետ կեղծ ձևաչափի մեջ, որպեսզի «ռուսամետ» հակառակորդների դեմ սուր ճոճեն և մահափորձն օգտագործեն ներքաղաքական պայքարի նպատակներով։
Մեկ այլ հոդվածով կանդրադառնամ նաև մահափորձի ներքին հետքին, որն առավել հետաքրքրական է։
Կարեն Հակոբջանյան