Լրահոս

03.02.2013 08:46

Անդրիաս Ղուկասյանը Պարույր Հայրիկյանին կոչ է անում դիմել Սահմանադրական դատարան

Անդրիաս Ղուկասյանը Պարույր Հայրիկյանին կոչ է անում դիմել Սահմանադրական դատարան

Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել է նախագահի մեկ այլ թեկնածու՝ Պարույր Հայրիկյանին, որում ասվում է.
«Հարգելի պարոն Հայրիկյան,
Կիսում եմ մեր ժողովրդի մտահոգությունը Ձեր առողջության կապակցությամբ: Ձեր անձի նկատմամբ կատարված ոտնձգությունը ևս մի ապացույց է, որ մեր պետությունն ի վիճակի չէ ապահովելու ընտրությունների համար անհրաժեշտ քաղաքական պայմաններ: Դուք եք կանգնած եղել մեր երկրի անկախության և ազատության նորագույն գաղափարախոսության ակունքներում, և Ձեր ավանդն է ներդրված երկրի անկախության կերտման գործում:
Ձեր դեմ կատարված ոճրագործությունն օբյեկտիվորեն Ձեզ է վերապահել նաև մեր երկրում ազատ և արդար ընտրությունների իրավունքը հաստատելու առաքելությունը: Բնական է, որ քանի դեռ Ձեր դեմ կատարված հանցագործությունը բացահայտված չէ, պահպանվելու է վտանգը Ձեր, ՀՀ նախագահի մյուս թեկնածուների և ողջ ժողովրդի համար: Դա նշանակում է, որ անհաղթահարելի խոչընդոտներն ակնհայտորեն չեն կարող վերացվել անգամ երկու շաբաթվա ընթացքում, քանի որ ընտրական գործընթացին շարունակում է մասնակցել այս վիճակի ընդհանուր պատասխանատու՝ ժողովրդի կամքը ճնշող կուսակցության թեկնածուն:
Ես կոչ եմ անում Ձեզ դիմել Սահմանադրական դատարան՝ նոր ընտրություններ նշանակելու պահանջով: Այդ դեպքում ես հնարավորություն եմ տեսնում ինձ համար, հետևելով Ձեր հորդորին, դուրս գալ հացադուլից և մինչև նոր ընտրությունները ընկած ժամանակահատվածում միասնական պայքար սկսել, չթույլատրել, որ ընտրակաշառք բաժանող և հակասահմանադրական գործունեություն իրականացնող կուսակցությունները մասնակցեն նոր նշանակված ընտրություններին: Համոզված եմ, որ սա է հանրության համար իր քաղաքական ապագան ազատ ընտրելու հնարավորությունն ապահովող ճանապարհը:
Հարգանքով՝
ՀՀ նախագահի թեկնածու
Անդրիաս Ղուկասյան»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։