Վրաստանի ներկայիս քաղաքական գործընթացները Սամցխե-Ջավախք-Ծալկայի հայությանը ստիպում են մտածել' արդյոք հարկավո՞ր է շարունակել մնալ այդ երկրի հետ: Վրաստանում ոչ միայն ամեն տեսակի զանգվածային ճնշումներ են գործադրում ոչ վրացի քաղաքացիների վրա, այլ նաև Սահակաշվիլիի կողմից իրականացվող էթնոկոնֆեսսիոնալ քաղաքականությունը չի քննադատվում ոչ մի քաղաքական ուժի կողմից:
Չէ՞ որ պարզ է, որ ներկայումս, վրացական ընդդիմության կողմից քննադատության են ենթարկվում իշխանության ներքին և արտաքին քաղաքականության բոլոր կողմերը, սակայն ոչ մի ընդդիմադիր առաջնորդ, ոչ մի միավորում չլսեցին Սամցխե-Ջավախք-Ծալկայի տասնյակ հազարավոր հայերի ձայնը: Ելնելով թե՛ ընդդիմության, թե՛ իշախնությունների նման կեցվածքից, հարկավոր է պարզ հետևություն անել. Վրաստանում իշխանության կարող է գալ ցանկացած մարդ, սակայն Ջավախքում ազգային, սոցիալ-տնտեսական իրավիճակը դրանից չի լավանա: Ձուլման, ապաէթնիզացիայի և վտարման պետական քաղաքականությունը շարունակվելու է բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների օրոք, քանի որ դա Վրաստանն է, որը ոչ վրացի ազգերին ամեն տեսակ ճնշելու մեծ փորձ և պատմություն ունի:
Այսպիսով, Վրաստանի հայությանը ոչ միայն չպետք է հետաքրքրեն «օտար և թշնամաբար վերաբերվող» երկրի մայրաքաղաքում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները: Նաև նրանք պետք է գիտակցեն, որ ամբողջ Վրաստանում դժվար թե գոնե երեք վրացի գտնվի, ովքեր համամիտ չեն լինի ոչ վրացիների հանդեպ իրականացվող իրենց երկրի ազգային քաղաքականությանը և պատրաստ կլինեն բացեիբաց քննադատել այն:
Հենց դա է Սամցխե-Ջավախք-Ծալկայի բուն խնդիրը, այն է'հայերի հետ ազգա-քաղաքական խնդիրների համալիր լուծման բացկայությունը: Վրացիները' իշխանությունից մինչև հասարակ քաղաքացի, չեն ցանկանում հասկանալ խնդիրն այնպես, ինչպես այն իրականում կա: Նրանք շարունակում են հակահայկական քաղաքականություն վարել սոցիալ-քաղաքական և տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում: Եվ եթե նրանք չեն ցանկանում կանգնեցնել հայերի վտարման, ճնշման և ձուլման գործընթացները, ինչպե՞ս կարելի է նրանց հետ մեկ սեղանի շուրջ նստելով՝ համաձայնության գալ, եթե վրացական կողմը բացառապես չի դիտարկում «Ջավախքում հայերի խնդրի» առկայությունը:
Այսպիսով, Վրաստանի նախագահի սպասվող այցելությունը Հայաստան, բարի- դրացիական հարաբերությունների մասին «հեքիաթը» հաստատող հերթական մի «նշումը» կլինի: Եվ եթե այս ամենն ընդամենը ձև է, և իրական խնդիրներն ամեն կերպ շրջանցվում են, արդյոք Հայաստանին և հայությանը պե՞տք են վրացի դիվանագետների այցերը: Պե՞տք է, արդյոք, անդադար խաբել սեփական ժողովրդին՝ ասելով, թե նրանց հետ մենք խնդիրներ չունենք, ամեն ինչ լավ է:
Արդյոք Ջավախքը Վրաստանի հետ ճանապարհ ունի՞...

Էդուարդ Աբրահամյան
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ