Քաղաքական

01.02.2013 00:56

Կրակել են Պարույր Հայրիկյանի ուղղությամբ. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Կրակել են Պարույր Հայրիկյանի ուղղությամբ. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Հունվարի 31-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևանի Տպագրիչների 9 հասցեում   անհայտ անձը կրակել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ուղղությամբ: Դեպքը կատարվել է Հայրիկյանի տան մերձակայքում: Ըստ նախնական տեղեկությունների` Հայրիկյանի վրա կրակել են իր տան շքամուտքի մոտ: Աջ անրակի շրջանում շրջանում հրազենային վնասվածքով Պ. Հայրիկյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:  Բժիշկների փոխանցմամբ` նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Այս պահին Տպագրիչների փողոցը, որտեղ գտնվում է Հայրիկյանի տունը, շրջափակված է ոստիկանների կողմից:  Նրանք նշված հատվածում հայտնաբերել են կրակված հրազենի 1 գնդակ և բանալիների տրցակ:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։