Լրահոս

22.06.2009 15:56


Մերուժան Տեր–Գուլանյան. «Վրացիների արածը վայրենություն և տհասություն է»

Մերուժան Տեր–Գուլանյան. «Վրացիների արածը վայրենություն և տհասություն է»

-Վրացական իշանության այսօրվա մտածողությունն ապշեցուցիչ է,- «7օր»-ին ասել է գրող, հրապարակախոս, ջավախահայ Մերուժան Տեր-Գուլանյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանին Վրաստանի սահմանը հատել թույլ չտալու փաստը։

Մ. Տեր-Գուլանյանը նշել է, որ Վրաստանը չափազանց նեղմիտ քաղաքականություն է վարում, իսկ ծագումով ջավխեցու, ՀՀ ԱԺ պատգամավորի և «Ջավախք» հայրենակցական միության նախագահի Վրաստան մտնել թույլ չտալը՝ վրացական իշխանությունների քաղաքական տհասությունն է ու քաղաքական սկանդալ.

Մ. Տեր-Գուլանյանը հավելել է, որ Վրաստանի կողմից նման քայլը դեռևս մոտ 2 ամիս առաջ է կանխագուշակել, երբ Շ. Թորոսյանը  «Ջավախք» հայրենակցական միության թերթում տպագրել է Մ. Տեր-Գուլանյանի հարցազրույցը.

-«Իրավունք դե ֆակտո» թերթին Ջավախքի վերաբերյալ ես մի մեծ հարցազրույց տվեցի և վրացական իշխանությունների մասին ինչ մտածում էի, շատ թունդ ասացի։ Շիրակն էլ տպագրել էր թերթում և Ջավախքում տարածել։ Ասացի՝ Շիրա՛կ, նկատի առ, որ ինձ ու քեզ Վրաստան չեն թողնի։ Բայց ես մի քիչ ուշ էի սպասում։ Շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Առաջիկայում ես էլ եմ Ջավախք գնալու։ Տեսնենք՝ ինձ կթողնե՞ն, թե՞ չէ։

Նույն դեպքի առնչությամբ Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը «7օր»-ին ասել էր, որ երբ Շիրակ Թորոսյանը պարբերաբար զրպարտում և հայհոյում է վրացական իշխանություններին, ապա բնական է, որ վրացիներն էլ կարող են արգելել այդ անձնավորության մուտքն իրենց երկիր։

-Վան Բայբուրդը միշտ էլ արդարացնում է։ Նրա տեսակն է այդպիսին,-Վ. Բայբուրդի այդ հայտարարությանն արձագանքելով՝ ասել է Մ. Տեր-Գուլանյանը։ Ավելին, նրա խոսքերով՝ երբ Վրաստանում իրավիճակը վատանում է, նրանք են քաղաքական հարվածն ուղում ջավախեցիների և հայերի դեմ՝ ասելով, թե Ջավախքի անջատողականներն են մեղավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը