Մեկնաբանություն

29.01.2013 23:45


Հոդված խիարի մասին

Հոդված խիարի մասին

Դեռևս հին ժամանակներից է հայտնի, որ խիարը բավական երկիմաստ ու բազմաֆունկցիոնալ բանջարաբոստանային կուլտուրա է։ Եթե խիարը ուղիղ է բուսնում, ապա կարող է հայտնվել այն մշակողի ձեռքում, իսկ եթե թարս է բուսնում, ապա կարող է հայտնվել լրիվ ուրիշ տեղ։

Խիարին քաղքենիները վարունգ են ասում, բայց խիարը լրիվ ուրիշ բան է։

Խիարի թթու դրածն է լավ լինում. սա իմիջիայլոց։

Շատ կարևոր է, որ խիարը լինի հասունացած, որպեսզի մարդ բան հասկանա։ Դեռ չհասունացած խիարը, որպես կանոն, փոքր է լինում ու շատերը խափնվում են նրա փոքրությանը և ցանկանում են պոկել ու մտցնել ուր պատահի՝ չհասկանալով, որ ինչքան գետնի երեսին է երևում այդ փոքրածավալ խիարը, երկու այդքան էլ գետնի տակն է։ Հետևաբար՝ փոքր խիարին կա՛մ պետք է թողնես հասունանա ու նոր միայն տեսնես, թե ինչ ես անում նրա հետ, կա՛մ պետք է «էն գլխից» չթողնես ինքնահաստատվի, որպեսզի հետո խիարագիտությամբ չզբաղվի։

Ինչպես արդեն նշեցի, խիարի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ ինքը կարող է նաև թարս բուսնել ու հայտնվել, ասենք, քաղաքի կենտրոնում՝ պատուհաս դառնալով ինչպես այն աճեցնողների, այնպես էլ դրանից զզվողների համար։

Եվ ամենակարևորի մասին. կա խիար, ով մոռանում է սեփական անցյալը՝ ինքն իրեն ներշնչելով ու հավատալով, որ փոխվել ու վարունգ է դարձել։ Բայց դե բոլորս էլ գիտենք, որ դա այդպես չէ, քանզի խիարը մնում է խիար, որքան էլ նրան փաթեթավորեն արևմտյան ստանդարտներով, և որքան էլ նրա գինը առաջիկա աճուրդում 53–ից բարձրացնեն ու դարձնեն 72 պայմանական դրամական միավոր։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը