Լրահոս

28.01.2013 13:37

Սերժ Սարգսյան. «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես» (տեսանյութ)

Սերժ Սարգսյան.  «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես» (տեսանյութ)

Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները այսօր այցելել են Եռաբլուր:

Այն պահին, երբ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսկաներ էին դնում արցախյան հերոսամարտում զոհվածների շիրիմներին, նրանց մոտեցավ մի կին և խնդրեց, որ իրեն լսեն։ Այս մասին հաղորդում է Galatv.am-ը:

Սերժ Սարգսյանին կինը հայտնեց, որ ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում: Նախ թիկնապահները փորձեցին հեռացնել նրան ճանապարհից, սակայն կնոջը հաջողվեց մոտենալ, իսկ երբ կինը լացակումած պատմում էր իր ապրելակերպի մասին, Սերժ Սարգսյանը արձագանքեց. «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»:

Այդ պահին իրեն չկորցրեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով կնոջը մեղադրեց ստախոսության մեջ. «Պարո՛ն նախագահ, ինքը սուտ ա խոսում»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։