Լրահոս

23.11.2010 10:39


Ղարաբաղաադրբեջանական շփման գծում դիտարկում տեղի կունենա

ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն' այսօր ղարաբաղաադրբեջանական շփման գծում՝ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, տեղի կունենա դիտարկում։

Ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներ Անտալ Հեդրիչն ու Ուիլյամ Պրայորը։

Հայկական կողմից դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինյուսը և նրա  օգնականներ Քրիստո Քրիստովն ու Ժասլան Նուրթազինը։

 

Այս խորագրի վերջին նյութերը