Զրո հանդուրժողականություն՝ լրագրողների հանդեպ որևէ բռնության
Ստորև ձեզ ենք ներկայացնում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ–ում։
«ՊարոնՆախագահ
Հարգելի գործընկերներ
Առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել ժամանակահատվածը, որում այս կարևոր զեկույցը պատրաստվել է:
Համաշխարհային ճգնաժամը մեր պետությունների և հասարակությունների առջև նոր մարտահրավերներ է դրել: Փոփոխությունները, որոնք կատարվում են տնտեսության տարբեր ճյուղերում, լրջորեն ազդում են նաև մեր հասարակական կյանքի կարևորագույն ոլորտների վրա:
Այս զեկույցն ուսումնասիրում է բավականին բարդ մի ոլորտ՝ ազատ մամուլի խնդիրը: Տնտեսական ճգնաժամերի ընթացքում, երբ հասարակությունները կանգնում են սուր խնդիրների առաջ, մամուլի ազատության հարցը դառնում է շատ ավելի զգայուն և ցավալի:
Տեղեկատվական նոր տեխնոլոգիաների զարգացման հետ մամուլի վերահսկողության մեխանիզմները դառնում են ավելի ու ավելի հղկված ու ոչ բացահայտ: Փոքր երկրներում բարդ տնտեսական շրջանում շատ հեշտ է ստեղծել մի լրատվական դաշտ, որն արտաքուստ կարող է ազատ երևալ՝ իրականում լինելով ամբողջապես կառավարվող, ամուր մի մեդիա համակարգ:
Փոքր, տնտեսապես անկայուն երկրներում անկախ լրատվական դաշտ ստեղծելու մեխանիզմները շատ թույլ են: Թերթերը, լրատվական կայքերը և հաճախ նույնիսկ տնտեսապես ավելի հզոր հեռուստաընկերությունները չեն կարողանում իրենց թույլ տալ՝ անկախ լինել: Տպաքանակը փոքր է, գովազդի շուկան՝ սահմանափակ: Սա ուղիղ ճանապարհ է դեպի կառավարվող մեդիա դաշտ: Երբ լրագրողի ամսական աշխատավարձը չի գերազանցում 500 դոլարը, նա դժվարությամբ կդիմադրի ազատությունը կորցնելու գայթակղությանը:
Իրավիճակն ուսումնասիրելիս ավանդական չափորոշիչները մեզ կարող են սխալ ուղով տանել: Մենք պարզապես չենք նկատի ավելի հղկված, թաքուն տեխնոլոգիաները, մեխանիզմները, որոնք հանգեցնում են կառավարվող մեդիա համակարգի:
Անշուշտ, պետք է լինի զրո հանդուրժողականություն՝ լրագրողների հանդեպ որևէ բռնության: Սպառնալիքների, ֆիզիկական բռնության և անգամ սպանության դեպքերը, որոնք տեղի են ունենում եվրոպական երկրներում, պետք է խստորեն դատապարտվեն: Երեկ, պարոն Շտրասսերի զեկույցի քվեարկությունից պարզ դարձավ, որ որոշ երկրների դեպքում մենք ավելի տոլերանտ ենք: Դա հիասթափեցնող է:
Բայց ինչպե՞ս ենք մենք արձագանքում, երբ մի ողջ լրատվական դաշտ է սպանվում՝ առանց անգամ մի կրակոցի:
Մենք պետք է նաև շատ զգույշ լինենք օրենսդրության հետ, որն առնչվում է ԶԼՄ-ների հետ, քանի որ երբեմն անգամ բավականին դրական քայլերը կարող են հանգեցնել անսպասելի արդյունքների:
Հայաստանում զրպարտության ապաքրեականացման օրինագծի ընդունումը երկու տարի առաջ համարվեց մի մեծ քայլ առաջ, սակայն անմիջապես հետո սկսվեց նոր իրականություն: Այսօր հնարավոր է դարձել լրատվամիջոցների հանդեպ ճնշում գործադրել՝ դատական կարգով խոշոր տուգանքներ պարտադրելով:
Բայց ես չեմ կարող չնշել այս խնդրի մյուս կողմը, երբ լրատվամիջոցներն իրենց ռեսուրսներն օգտագործում են քաղաքական և հասարակական գործիչների մասին ուղղորդված տեղեկատվություն, հաճախ՝ զրպարտություն և վիրավորանքներ տարածելու նպատակով, որպես կանոն՝ քաղաքական հակառակորդների շուրջ: Բարոյական արգելքներն այստեղ չեն գործում: Սա մի արատավոր շրջան է, որը դժվար է հաղթահարել:
Մյուս խնդիրը ինքնագրաքննությունն է: Շատ լրագրողներ ու անգամ ամբողջական լրատվամիջոցներ աշխատում են ինքնագրաքննության ռեժիմով: Սա մի գործընթաց է, որից ետդարձի ճանապարհը շատ դժվար է:
Վերջում կուզեի նորից ընդգծել այս կարգի զեկույցների կարևորությունը: Ազատ մամուլին և քաղաքացիական հասարակությանը վերաբերող խնդիրները պետք է պահվեն մեր մշտական ուշադրության ներքո»։