Սերժ Սարգսյանը հաստատեց. Հայաստանն իր անվտանգությամբ պարտական է Ալիևին
Ընտրական կոչված գործընթացի ու դրա գլխավոր դերակատարների մասին լուրջ բան գրելը շատ դժվար է։ Սերժ Սարգսյանը նմանատիպ պատկեր ստեղծելով պարզապես խոստովանեց, որ կարող է երկրորդ ժամկետի գնալ միայն րաֆֆիների, հրանտների ու «էպոսագետների» հետ մրցելով։ Նա լավ գիտեր այդ մասին ու դրա համար էլ ամեն ինչ արեց, որպեսզի մնա ծաղրածուներով շրջապատված, բայց արդյունքում ստացվեց այնպես, որ ինքն էլ դարձավ նրանցից մեկը։
Սերժ Սարգսյանի քարոզարշավը, մեծ հաշվով, չի տարբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի ու մյուսների քարոզարշավից, քանզի երկուսի մոտ էլ «ֆալշի» չափաբաժինը շատ մեծ է։ Մեծ է նաև «բլեֆի» մասը։ Ասել է թե՝ իմաստ չունի լրջորեն վերլուծել ՀՀԿ ղեկավարի ելույթներն ու դրանցում առկա մեսիջները։ Դա նույնն է, թե քննարկես «Ժառանգության» ղեկավարի վարսավիրանոց գնալու քաղաքական ենթատեքստը կամ Հրանտ Բագրատյանի պաթոլոգիկ ինքնասիրահարվածությունն ու գլուխգովանությունը։
Սակայն որքան էլ անլուրջ գնահատենք ընտրություններն ու թեկնածուներին՝ չենք կարող շրջանցել Հայաստանի անվտանգությանը վերաբող Սերժ Սարգսյանի տեսակետները և չանդրադառնալ դրանց, քանզի շրջապատված լինելով «ֆեյք»–թեկնածուներով՝ նա հեշտությամբ մարսելու է ընտրակեղծիքները և ԿԸՀ–ի կողմից հռչակվելու է Հայաստանի նախագահ։ Իսկ դա նշանակում է, որ Սարգսյանն ի պաշտոնե շարունակելու է զբաղվել Հայաստանի անվտանգության խնդիրներով, ինչը լուրջ սպառնալիք է հայ ժողովրդի և մեր պետականության համար։
Ինչպես հայտնի է, տխրահռչակ հայ–թուրքական գործընթացի ժամանակ «Ֆուտբոլային» դիվանագիտության կնքահայրը սիրիական «Ալ Վաթանին» տված հարցազրույցում նշեց, որ Հայաստանը պատրաստ է զիջել Ղարաբաղի անվտանգության գոտին (նկատի ունի ազատագրված տարածքաները), եթե Ադրբեջանն ընդունի ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը։ Այդպիսով Սարգսյանն ուզում էր ընդառաջ գնալ թուրքերի պահանջներին, որպեսզի կարողանա հասնել սահմանի բացմանը։
Ռուսաստանի միջնորդությամբ Կազանում տեղի ունեցած Ալիևի հետ հանդիպմանը Սարգսյանը մեկնել էր հենց ա՛յդ հայեցակարգով և ա՛յդ մտադրությամբ, սակայն Ադրբեջանի նախագահն ագահություն արեց ու 10 նոր պահանջներ դրեց։ Սարգսյանը, բնականաբար, չէր կարող համաձայնել դրանց, քանզի հակառակ դեպքում կկորցներ իշխանությունը։
Ցավալի է, իհարկե, արձանագրելը, որ ՀՀ–ն իր անվտանգությամբ պարտական է թշնամի պետության ղեկավարի հիմարությանը։ Բայց վտանգը դեռ չի չեզոքացել, քանզի Սերժ Սարգսյանն օրերս հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին ու վերահաստատել իր տեսակետները Ղարաբաղի մասով։
Չնայած այն բանին, որ Սարգսյանն արձանագրում է, որ Ադրբեջանի ախորժակը գնալով այնքան է մեծանում, և որ այդ երկիրն այլեւս չի բավարարվում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հողերն իրենը համարելով, այդուհանդերձ նա մնում է «Ալ Վաթանին» տված հարցազրույցի փիլիսոփայության շրջանակներում։
«Ես բազմաթիվ անգամ հայտարարություններ եմ արել, որոնց համար նաեւ հաճախակի քննադատվել եմ, բայց այսօր էլ ես համարում եմ, որ օր առաջ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը միայն ու միայն դրականորեն կարտահայտվի Հայաստանի զարգացման վրա։ Բայց ինչպես ասում են՝ մի ձեռքը ծափ չի տալիս։ Որպեսզի խնդիրը լուծվի, անհրաժեշտ է նաեւ Ադրբեջանի համաձայնությունը»,– հայտարարել է Սերժ Սարգսյանը։
Այդպիսով Սարգսյանը մեղադրում է Ալիևին հայաստանյան կողմի զիջումները քիչ համարելու և ավելին պահանջելու մեջ։ Մարդը, փաստորեն, պատրաստ է «ողջամիտ» զիջման գնալ (հանձնել անվտանգության գոտին)և օր առաջ «լուծել» Ղարաբաղի հարցը, բայց իրատեսությունը կորցրած ու նավթադոլարներով հարստացած Ադրբեջանն է համը հանում։
Մենք առիթ ունեցել ենք գրելու, որ Ալիևն իր նոր պահանջներով, փաստացի, դարձավ ՀՀ անվտանգության երաշխավորը և իր ագահությամբ փրկեց մեզ, քանզի եթե ագահ չլիներ և համաձայներ Սարգսյանի միակողմանի զիջումներին, ապա ի վերջո կհասներ ոչ միայն 10 նոր պահանջների բավարարմանը, այլ նաև Հայաստանի փլուզմանը։
Այս ամենից հետո միայն մի հարց է ինձ հետաքրքրում. ինչքա՞ն կարող ենք հույս դնել Ալիևի էշության վրա։ Բա որ հանկարծ մի օր Ադրբեջանի ղեկավարը խելքի գա ու ընդառաջ գնա Սերժի «նախաձեռնողականությանը»։

Այդպիսով Սարգսյանը մեղադրում է Ալիևին հայաստանյան կողմի զիջումները քիչ համարելու և ավելին պահանջելու մեջ։ Մարդը, փաստորեն, պատրաստ է «ողջամիտ» զիջման գնալ (հանձնել անվտանգության գոտին) և օր առաջ «լուծել» Ղարաբաղի հարցը, բայց իրատեսությունը կորցրած ու նավթադոլարներով հարստացած Ադրբեջանն է համը հանում։
Մենք առիթ ունեցել ենք գրելու, որ Ալիևն իր նոր պահանջներով, փաստացի, դարձավ ՀՀ անվտանգության երաշխավորը և իր ագահությամբ փրկեց մեզ, քանզի եթե ագահ չլիներ և համաձայներ Սարգսյանի միակողմանի զիջումներին, ապա ի վերջո կհասներ ոչ միայն 10 նոր պահանջների բավարարմանը, այլ նաև Հայաստանի փլուզմանը։
Այս ամենից հետո միայն մի հարց է ինձ հետաքրքրում. ինչքա՞ն կարող ենք հույս դնել Ալիևի էշության վրա։ Բա որ հանկարծ մի օր Ադրբեջանի ղեկավարը խելքի գա ու ընդառաջ գնա Սերժի «նախաձեռնողականությանը»։
Կարեն Հակոբջանյան