ՀՀնախագահի 2013թ. ընտրություններնարդենիսկառանձնանումեն «էկզոտիկ» թեկնածուներիառատությամբ։ Շատերի կողմից այս տարվա ընտրությունները համարվում են ՀՀ անկախացումից հետո որոշակի ժամանակաշրջանի ավարտ, եզրափակում։
Մինչ առաջադրված թեկնածուներն իրենց դերի մեջ են մտել ու փորձում են մրցակցային ֆոն ապահովել գործող նախագահի համար, եկեք վերհիշենք, թե նախորդ ընտրություններում ովքեր են առաջադրվել և ըստ ԿԸՀ–ի՝ քանի տոկոս քվե են հավաքել։ Կներկայացնենք միայն «չոր» փաստեր։
Եվ այսպես, ՀՀ անկախացումից հետո նախագահական առաջին՝ 1991թ. հոկտեմբերի 16–իընտրություններին մասնակցում էին ԱԻՄ առաջնորդ ՊարույրՀայրիկյանը, ՀՀԿ հիմնադիր ԱշոտՆավասարդյանը, արձակագիր ԶորիԲալայանը, ակադեմիկոս ՌաֆայելՂազարյանը, դերասան ՍոսՍարգսյանը, ով առաջադրվել էր ՀՅԴ–ի կողմից և ՀՀՇ–ական ԼևոնՏեր–Պետրոսյանը, ով և ընտրվեց ՀՀ առաջին նախագահ։
Տեր–Պետրոսյանը նախագահ դարձավ մեկ փուլով՝ ստանալով 1.518.090 ընտրողների ձայների 83%-ը: Պարույր Հայրիկյանին իր վստահության քվեն տվեց 7%-ը, Սոս Սարգսյանին՝ 4.3%-ը, Զորի Բալայանին՝ 0.45%-ը, Ռաֆայել Ղազարյանին՝ 0.39%-ը, Աշոտ Նավասարդյանին՝ 0.16%-ը:
ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ տեղի ունեցած նախագահական ընտրություններին (1996թ. սեպտեմբերի 22) մասնակցող թեկնածուներն էին՝ ԱԺՄ նախագահ ՎազգենՄանուկյանը, կոմունիստական կուսակցությունից ՍերգեյԲադալյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ ԱշոտՄանուչարյանը, ԱԻՄ առաջնորդ ՊարույրՀայրիկյանը, ՀԴԿ նախագահ ԱրամՍարգսյանը և ակադեմիկոս ԼենսերԱղալովյանը։Ընտրություններից օրեր առաջ ընդդիմադիր թեկնածուները ինքնաբացարկ հայտնեցին և սատարեցին Վազգեն Մանուկյանին. ի վերջո, քվեաթերթիկում մնաց չորսի անունը՝ ԼևոնՏեր-Պետրոսյան, ՎազգենՄանուկյան, ՍերգեյԲադալյանևԱշոտՄանուչարյան։ Մեկ փուլով նախագահի պաշտոնում վերընտրվեց Տեր–Պետրոսյանը։
Այդ ընտրություններում քվեարկությանը մասնակցած 1.333.204 ընտրողների ձայների 6,34 %–ը ստացավ Սերգեյ Բադալյանը, 41,29 %–ը՝ Վազգեն Մանուկյանը, 0,6 %–ը՝ Աշոտ Մանուչարյանը և 51,75 %–ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։
1998 թվականիմարտի 16–ի նախագահական արտահերթ ընտրություններում առաջադրված թեկնածուներն էին ՀՀ վարչապետ ՌոբերտՔոչարյանը, ակտիվ քաղաքականություն վերադարձած ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ԿարենԴեմիրճյանը, ՎազգենՄանուկյանը, ՍերգգեյԲադալյանը, ՊարույրՀայրիկյանը, ԴավիթՇահնազարյանը, «Ազգային միաբանության» նախագահ ԱրտաշեսԳեղամյանը, Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ ՎիգենԽաչատրյանը, ՍԻՄ նախագահ ՀրանտԽաչատրյանը, ՀԴԿ նախագահ ԱրամՍարգսյանը, ՄՅՈւԴ կոոպերատիվ համալսարանի հիմնադիր ՅուրիՄկրտչյանը և «Նոր ուղի» կուսակցության նախագահ ԱշոտԲլեյանը։ Այս ընտրություններում 12 թեկնածուներից 7–ը՝ Դավիթ Շահնազարյանը, Վիգեն Խաչատրյանը, Հրանտ Խաչատրյանը, Արտաշես Գեղամյանը, Արամ Սարգսյանը, Աշոտ Բլեյանը և Յուրի Մկրտչյանը, ստացան մեկ տոկոսից պակաս ձայներ։
1998–ին առաջին անգամ ընտրություններն անցան երկու փուլով։ Առաջին փուլում Ռոբերտ Քոչարյանը ստացավ 1.449. 004 ընտրողների 38,76%–ի ձայնը, Կարեն Դեմիրճյանը՝ 30,67%, Վազգեն Մանուկյանը՝ 12,24%, Սերգեյ Բադալյանը՝ 11,01%, Պարույր Հայրիկյանը՝ 5,41%:
Երկրորդ փուլում նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը։
2003 թվականիփետրվարի 19–ի ընտրություններում նախագահի թեկնածուներն էին ՌոբերտՔոչարյանը, ՍտեփանԴեմիրճյանը՝ հոկտեմբերի 27–ի ահաբեկչության զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի որդին, նույն ահաբեկչության զոհերից վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր ԱրամՍարգսյանը, ՎազգենՄանուկյանը, ԱրտաշեսԳեղամյանը, ՆԺԿ նախագահ ԱրամԿարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ ԱրամՀարությունյանը, «Միավորված հայեր» կուսակցության նախագահ ՌուբենԱվագյանն ու «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ ԳառնիկՄարգարյանը։ Արամ Սարգսյանը հանեց իր թեկնածությունը հօգուտ Ստեփան Դեմիրճյանի, ով հանդիսանում էր ընդդիմադիր դաշտի ֆավորիտը։
Այս անգամ նույնպես ընտրություններն անցան երկու փուլով։ Առաջին փուլում ընտրություններին մասնակցած 1.462.383 ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ձայների մեկ տոկոսից պակաս ստացան Գառնիկ Մարգարյանը, Ռուբեն Ավագյանը, Արամ Հարությունյանը և Վազգեն Մանուկյանը։
Երկրորդ փուլ դուրս եկան Ռոբերտ Քոչարյանը և Ստեփան Դեմիրճյանը։ Նախագահ շարունակեց մնալ Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ փուլում նա ստացավ ընտրողների ձայների 67,44%–ը, իսկ Ստեփան Դեմիրճյանը՝ 32,56%-ը։
2008 թվականիփետրվարի 19–ին՝ հինգերորդ ընտրություններում, նախագահի աթոռի համար պայքարում էին ՀՀ վարչապետ ՍերժՍարգսյանը, տարիների դադարից հետո ակտիվ քաղաքականություն վերադարձած ՀՀ առաջին նախագահ ԼևոնՏեր–Պետրոսյանը, ՕԵԿ նախագահ ԱրթուրԲաղդասարյանը, ՎազգենՄանուկյանը, ՀՅԴ-ից ՎահանՀովհաննիսյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ ՏիգրանԿարապետյանը,ԱրտաշեսԳեղամյանը, ԱրամՀարությունյանը և ԼՂՀ նախկին արտգործնախարար ԱրմանՄելիքյանը։ Մեկ փուլով նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը։
Ըստ ԿԸՀ–ի տվյալների՝ քվեարկությանը մասնակցեց 1 671 027 մարդ (1991 թվականից սկսած մասնակցության ամենաբարձր ցուցանիշը)։ Արթուր Բաղդասարյանը ստացավ 16.69% քվե, Արտաշես Գեղամյանը՝ 0.46%, Տիգրան Կարապետյանը՝ 0.60%, Արամ Հարությունյանը՝ 0.18%, Վահան Հովհաննիսյանը՝ 6.18%, Վազգեն Մանուկյանը՝ 1.29%, Արման Մելիքյանը՝ 0.27%, Սերժ Սարգսյանը՝ 52.82%, Լևոն Տեր–Պետրոսյանը՝ 21.51% ձայն։
2013թ. փետրվարի 18–ին տեղի են ունենալու նախագահական հերթական ընտրությունները։ Առաջադրված 15 թեկնածուներից ցուցակում մնացել են ութը և ամենայն հավանականությամբ վերջնական քվեաթերթիկում ավելի քիչ թեկնածուներ կմնան։ Այս պահի դրությամբ ՀՀ նախագահ են ցանկանում դառնալ ՀՀ գործող նախագահ ՍերժՍարգսյանը, ՊարույրՀայրիկյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ-ի տնօրեն ԱնդրիասՂուկասյանը, «Ժառանգության» առաջնորդ ՐաֆֆիՀովհաննիսյանը, ԱրամՀարությունյանը, էպոսագետ ներկայացող ՎարդանՍեդրակյանը, Արման Մելիքյանը և ՀՀ նախկին վարչապետ ՀրանտԲագրատյանը։
Շատ վերլուծաբանների և քաղաքագետների կարծիքով՝ սա Հայաստանի պատմության մեջ ամենաոչմրցակցային ընտրությունն է, և ըստ ամենայնի՝ ՍերժՍարգսյանը միջինասիական երկրներում և հարևան Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրվող քվեատոկոսներով կմնա իր պաշտոնին։
ՀՀ նախագահական ընտրություններ. հետադարձ հայացք
ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններն արդեն իսկ առանձնանում են «էկզոտիկ» թեկնածուների առատությամբ։ Շատերի կողմից այս տարվա ընտրությունները համարվում են ՀՀ անկախացումից հետո որոշակի ժամանակաշրջանի ավարտ, եզրափակում։
Մինչ առաջադրված թեկնածուներն իրենց դերի մեջ են մտել ու փորձում են մրցակցային ֆոն ապահովել գործող նախագահի համար, եկեք վերհիշենք, թե նախորդ ընտրություններում ովքեր են առաջադրվել և ըստ ԿԸՀ–ի՝ քանի տոկոս քվե են հավաքել։ Կներկայացնենք միայն «չոր» փաստեր։
Եվ այսպես, ՀՀ անկախացումից հետո նախագահական առաջին՝ 1991թ. հոկտեմբերի 16–ի ընտրություններին մասնակցում էին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանը, արձակագիր Զորի Բալայանը, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, դերասան Սոս Սարգսյանը, ով առաջադրվել էր ՀՅԴ–ի կողմից և ՀՀՇ–ական Լևոն Տեր–Պետրոսյանը, ով և ընտրվեց ՀՀ առաջին նախագահ։
Տեր–Պետրոսյանը նախագահ դարձավ մեկ փուլով՝ ստանալով 1.518.090 ընտրողների ձայների 83%-ը: Պարույր Հայրիկյանին իր վստահության քվեն տվեց 7%-ը, Սոս Սարգսյանին՝ 4.3%-ը, Զորի Բալայանին՝ 0.45%-ը, Ռաֆայել Ղազարյանին՝ 0.39%-ը, Աշոտ Նավասարդյանին՝ 0.16%-ը:
ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ տեղի ունեցած նախագահական ընտրություններին (1996թ. սեպտեմբերի 22) մասնակցող թեկնածուներն էին՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, կոմունիստական կուսակցությունից Սերգեյ Բադալյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը և ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը։ Ընտրություններից օրեր առաջ ընդդիմադիր թեկնածուները ինքնաբացարկ հայտնեցին և սատարեցին Վազգեն Մանուկյանին. ի վերջո, քվեաթերթիկում մնաց չորսի անունը՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Սերգեյ Բադալյան և Աշոտ Մանուչարյան։ Մեկ փուլով նախագահի պաշտոնում վերընտրվեց Տեր–Պետրոսյանը։
Այդ ընտրություններում քվեարկությանը մասնակցած 1.333.204 ընտրողների ձայների 6,34 %–ը ստացավ Սերգեյ Բադալյանը, 41,29 %–ը՝ Վազգեն Մանուկյանը, 0,6 %–ը՝ Աշոտ Մանուչարյանը և 51,75 %–ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։
1998 թվականի մարտի 16–ի նախագահական արտահերթ ընտրություններում առաջադրված թեկնածուներն էին ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, ակտիվ քաղաքականություն վերադարձած ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Մանուկյանը, Սերգգեյ Բադալյանը, Պարույր Հայրիկյանը, Դավիթ Շահնազարյանը, «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը, Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանը, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, ՄՅՈւԴ կոոպերատիվ համալսարանի հիմնադիր Յուրի Մկրտչյանը և «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանը։ Այս ընտրություններում 12 թեկնածուներից 7–ը՝ Դավիթ Շահնազարյանը, Վիգեն Խաչատրյանը, Հրանտ Խաչատրյանը, Արտաշես Գեղամյանը, Արամ Սարգսյանը, Աշոտ Բլեյանը և Յուրի Մկրտչյանը, ստացան մեկ տոկոսից պակաս ձայներ։
1998–ին առաջին անգամ ընտրություններն անցան երկու փուլով։ Առաջին փուլում Ռոբերտ Քոչարյանը ստացավ 1.449. 004 ընտրողների 38,76%–ի ձայնը, Կարեն Դեմիրճյանը՝ 30,67%, Վազգեն Մանուկյանը՝ 12,24%, Սերգեյ Բադալյանը՝ 11,01%, Պարույր Հայրիկյանը՝ 5,41%:
Երկրորդ փուլում նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը։
2003 թվականի փետրվարի 19–ի ընտրություններում նախագահի թեկնածուներն էին Ռոբերտ Քոչարյանը, Ստեփան Դեմիրճյանը՝ հոկտեմբերի 27–ի ահաբեկչության զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի որդին, նույն ահաբեկչության զոհերից վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանն ու «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը։ Արամ Սարգսյանը հանեց իր թեկնածությունը հօգուտ Ստեփան Դեմիրճյանի, ով հանդիսանում էր ընդդիմադիր դաշտի ֆավորիտը։
Այս անգամ նույնպես ընտրություններն անցան երկու փուլով։ Առաջին փուլում ընտրություններին մասնակցած 1.462.383 ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ձայների մեկ տոկոսից պակաս ստացան Գառնիկ Մարգարյանը, Ռուբեն Ավագյանը, Արամ Հարությունյանը և Վազգեն Մանուկյանը։
Արտաշես Գեղամյանը ստացավ՝ 250.145, Ստեփան Դեմիրճյանը՝ 399.757, Արամ Կարապետյանը՝ 41.795 և Ռոբերտ Քոչարյանը՝ 700808 քվե։
Երկրորդ փուլ դուրս եկան Ռոբերտ Քոչարյանը և Ստեփան Դեմիրճյանը։ Նախագահ շարունակեց մնալ Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ փուլում նա ստացավ ընտրողների ձայների 67,44%–ը, իսկ Ստեփան Դեմիրճյանը՝ 32,56%-ը։
2008 թվականի փետրվարի 19–ին՝ հինգերորդ ընտրություններում, նախագահի աթոռի համար պայքարում էին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, տարիների դադարից հետո ակտիվ քաղաքականություն վերադարձած ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, Արտաշես Գեղամյանը, Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Մեկ փուլով նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը։
Ըստ ԿԸՀ–ի տվյալների՝ քվեարկությանը մասնակցեց 1 671 027 մարդ (1991 թվականից սկսած մասնակցության ամենաբարձր ցուցանիշը)։ Արթուր Բաղդասարյանը ստացավ 16.69% քվե, Արտաշես Գեղամյանը՝ 0.46%, Տիգրան Կարապետյանը՝ 0.60%, Արամ Հարությունյանը՝ 0.18%, Վահան Հովհաննիսյանը՝ 6.18%, Վազգեն Մանուկյանը՝ 1.29%, Արման Մելիքյանը՝ 0.27%, Սերժ Սարգսյանը՝ 52.82%, Լևոն Տեր–Պետրոսյանը՝ 21.51% ձայն։
2013թ. փետրվարի 18–ին տեղի են ունենալու նախագահական հերթական ընտրությունները։ Առաջադրված 15 թեկնածուներից ցուցակում մնացել են ութը և ամենայն հավանականությամբ վերջնական քվեաթերթիկում ավելի քիչ թեկնածուներ կմնան։ Այս պահի դրությամբ ՀՀ նախագահ են ցանկանում դառնալ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Արամ Հարությունյանը, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը, Արման Մելիքյանը և ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Շատ վերլուծաբանների և քաղաքագետների կարծիքով՝ սա Հայաստանի պատմության մեջ ամենաոչմրցակցային ընտրությունն է, և ըստ ամենայնի՝ Սերժ Սարգսյանը միջինասիական երկրներում և հարևան Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրվող քվեատոկոսներով կմնա իր պաշտոնին։
Արեգնազ Մանուկյան