Լրահոս

22.01.2013 13:04


Երևանի կենդանաբանական այգում 3 առյուծ խեղդել է չորրորդ՝ անկոչ առյուծին

Երևանի կենդանաբանական այգում 3 առյուծ խեղդել է չորրորդ՝ անկոչ առյուծին

Երևանի կենդանաբանական այգուց ցավով տեղեկացնում են, որ հունվարի 15-ին՝ առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում, տեղի է ունեցել առյուծի անկում: Անկման պատճառ է եղել ճաղավանդակի ճաղի կոտրվելը: Առյուծը կարողացել է անցնել հարևան վանդակը, ինչի հետևանքով 3 առյուծները խեղդել են նրան:

Ի դեպ, 2013թ. նախատեսվում է ավարտել վագրերի ու արջերի համար նախատեսված նոր ազատավանդակների կառուցումը։ 2013թ. հունվարին իր նոր ազատավանդակը կտեղափոխվի պտավոր բորենին: Նոր ազատավանդակն ունի կենդանատեսակի EAZA-ի չափորոշիչներին համապատասխան 650 քառակուսի մետր տարածք:

Երևանի Կենդանաբանական այգու համար այս տարի նախատեսվում է ձեռք բերել ջայլամ, բենգալյան վագր, զեբրեր, մողեսներ, մրջնակերներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը