Կարծիք

18.01.2013 17:28


Պարույր Հայրիկյանի առաջադրվելը մանր ցինիզմ է

Պարույր Հայրիկյանի առաջադրվելը մանր ցինիզմ է

Պարույր Հայրիկյանն, անշուշտ, մեծ ծառայություններ է մատուցել երկրին։ Հատկապես կարևոր է իր օրինակի վրա դաստիարակել ապագա սերունդներին: Իմ կարծիքով, նրան պետք է պարգևատրել, պետական պատիվներ տալ և ուղարկել վաստակաշատ հանգստի: Որովհետև իր հիմիկվա գործունեությունը նվազեցնում է իր վաստակը` ժամ առ ժամ...

Նա չպիտի առաջադրվեր, գոնե նրա համար, որ իրենով խորհրդանշող անկախությունը չարժեքազրկեր ավազակապետության հետ պայմանավորվածություններով, ինչի մեջ խորապես համոզված եմ ու վստահ եմ: Համոզված եմ, որ իրեն ասել են առաջադրվի, որ Սերժին լեգիտիմացնի: Իսկ իր մասնակցությամբ Ազատ Հայաստան ստեղծելը մանր ցինիզմ եմ համարում ու մարդկանց խաբել, որը էլ ավելի է արժեքազրկում իրենով խորհրդանշող անկախության գաղափարը:

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ http://www.facebook.com/stepan.danielyan?fref=ts 

Այս խորագրի վերջին նյութերը