Լրահոս

17.01.2013 15:06


Պետբյուջեից գումար ստանալու համար քաղաքապետարանն ու «Յունիգրաֆ X»–ը ուռճացված թվե՞ր են ներկայացնում

Պետբյուջեից գումար ստանալու համար քաղաքապետարանն ու «Յունիգրաֆ X»–ը ուռճացված թվե՞ր են ներկայացնում

Այսօր հրավիրված ասուլիսում «Փրկենք կենդանիներին» կազմակերպության անասնաբույժ Արման Էլբակյանը և կազմակերպության ղեկավար Նունե Մեհրաբյանը հետաքրքիր մանրամասներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված կենդանիների վնասազերծման հայտամրցույթի մասին։ Պարզվում է, որ հաղթող կարող է ճանաչվել նախորդ երեք տարիների ընթացքում պատշաճ կերպով թափառող կենդանիների  ստերիլացում իրականացրած կազմակերպությունը: Իսկ վերջին տարներին քաղաքապետարանի հետ համագործակցությամբ կենդանիների վնասազերծում է իրականացնում «Յունիգրաֆ X» ընկերությունը, հետևաբար բացառվում է, որ որևէ այլ կազմակերպության հաղթի։

«Փրկենք կենդանիներին» կազմակերպության անասնաբույժի խոսքերով՝ պետբյուջեից հավելյալ գումարներ ստանալու նպատակով այս հայտանրցույթում ուռճացված կերպով նշված է, թե Երևանում 46 հազ. թափառող շուն կա։ Եվ սա այն դեպքում, երբ օրինակ Մոսկվայում այդ թիվը 25 հազ. է։

Նունե Մեհրաբյանն էլ ընդգծել է, որ այս նույն թիվը քաղաքապետարանն արդեն 4 տարի է՝ ներկայացնում է, և տրամաբանական հարց է բարձրացրել՝  եթե «Յունիգրաֆ X»-ը շներին քնեցնում կամ ստերիլացնում է, ինչպե՞ս թափառող շների՝ քաղաքապետարանի ներկայացրած թվաքանակը չի պակասում։

Նշենք, որ «Յունիգրաֆ X»-ը հիմնադրել է ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Սադոյանը, իսկ այժմ այն ղեկավարում է նրա եղբայրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը