Լրահոս

16.01.2013 13:08


ՀՀԿ–ական. «Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշման մասին տրվել են իրար չհամընկնող գնահատականներ»

ՀՀԿ–ական. «Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշման մասին տրվել են իրար չհամընկնող գնահատականներ»

ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝  ամիսներ առաջ նույն թեմայով արված հայտարարությունը համեմատելով երեկվանի հետ՝ մի շարք հարցադրումներ են առաջանում։

ՀՀԿ–ական պատգամավորն ակնկալում է, որ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակը կանդրադառնա դրանցում չհամընկող մտքերին, որից հետո նոր հնարավոր կլինի հստակ գնահատական տալ այս վերջին հարցազրույցին։

Նույն հարցի՝ չառաջադրվելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշման մասին տրվել են իրար չհամընկնող գնահատականներ,–ընդգծել է Գ. Մինասյանը:

Նա նաև նշել է, որ փետրվարի 18–ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո քաղաքական կյանքը չի մահանալու, այլ ի հայտ են գալու նոր խնդիրներ, որոնք իրենց համապատասխան լուծումն են պահանջելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը