Լրահոս

16.01.2013 12:39


Ապրես Զոհրաբյան. «Էդ կառավարությունում նստածները յոնջա են ուտում»

Ապրես Զոհրաբյան. «Էդ կառավարությունում նստածները յոնջա են ուտում»

Բնապահպան–ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հարկման նոր ձևի հետ կապված ատամնաբույժների բարձրացրած դժգոհությանը և գրել. «Էս ատամնաբուժական հարկերի բարձրացման շուրջ ինձ թույլ տամ մի քանի դիտարկումներ անել:
1.Ծառայության թանկացման պատճառով բնակչության մի ստվար հատված ատամնաբույժի ծառայությունից օգտվելու է խիստ անհրաժեշտության դեպքում միայն, ինչը չի կարող վատ չանդրադառնալ իր առողջության վրա:
2.Չդիմանալով նոր պայմաններին շատ ատամնաբուժները գործազուրկ կդառնան և արդյունքում հայացքները կուղղեն դեպի Ռուսաստանի անծայրածիր տափաստաններ, մեգապոլիսներ, պոլիսներ ուր բարձր որակավորում ունեցող մասնագետների կարիք կա:
3.Հայաստանյան համեմատաբար էժան ատամնաբուժական ծառայություններից օգտվելու նպատակով Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կնվազի: Ինչը իր բացասական հետքը կթողնի ՀՆԱ-ի վրա:
4.«Երկիրը երկիր չի», «Ճիշտը գնալն է», «մանթրան» բազմակի անգամ և ուժով կհնչի Հայոց էկրեգորում:
Նույնիսկ եթե այն ավելացնի հարկային մուտքերը բյուջե ապա այն արժեք չի ունենա քանի, որ ընդամենը ժամանակավոր աճ կապահովի, իսկ երկարատև ընթացքի վրա շահավետ չի լինի եթե սրան էլ գումարենք այն հանգամանքը, որ ըստ պաշտոնական խոստովանության բյուջեի մոտ 30 տոկոսը անարդյունավետ է օգտագործվում եթե չասենք մսխվում է ապա վիճակի անհեթեթությունը ավելի պարզ կերևա: Բյուջեն չմսխելու դեպքում կխնայենք մոտ 1 միլիարդ դոլար և միայն հանքարդյունաբերության ոլորտը ճիշտ հարկելու և ստվերից հանելու արդյունքում կունենանք բյուջեի մոտ 1 միլիարդ դոլար աճ: Ստացվեց որ առնվազն 2 միլիարդ չօգտագործված ռեսուրս ունենք, որ կարելի դնել ի նպաստ երկրի զարգացման:Հիմա 2 միլիարդը թողած ընկնում են մեկ տաքսիստների մեկ ատամնաբուժների ջանին, վաղն էլ մեկ ուրիշի: Բա հետո... էդ կառավարությունում նստածները յոնջա են ուտում»։

Այս խորագրի վերջին նյութերը