Քաղաքական

15.01.2013 13:54


Քաղտեխնոլոգ. «Հինգ տարի հետո մենք կտեսնենք իրական պայքար»

Քաղտեխնոլոգ. «Հինգ տարի հետո մենք կտեսնենք իրական պայքար»

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն այսօր ասուլիսում իր կարծիքն է հայտնել, որ այն պահից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը նախագահի թեկնածու  չառաջադրվեցին, ընտրություններն ավարտվեցին:

Նա նշել է, որ այս ընտրությունները ևս կեղծվելու են, և դա արվելու է մի քանի ձևով։

Փետրվարյան ընտրություններին տեղի է ունենալու նկարչություն՝ ընտրողների թվի նկարչություն, որովհետև կանխորոշված ընտրություններին բավականին նվազ է լինելու ընտրողների իրական թիվը,–հստակեցրել է նա,–այս անգամ կեղծվելու է նույնիսկ ընդդիմադիր գործչներից մեկի թիվը։ Երկրորդ տեղում կա՛մ Րաֆֆի Հովհաննիսյանին կդարձնեն, կա՛մ Հրանտ Բագրատյանին, որպեսզի արևմուտքին ցույց տան, որ Հայաստանում մրցակցություն գոյություն ունի։

Նա համոզված է, որ նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի ազդեցությունը բավական թուլանալու է, քանի որ նա այդ աթոռին մնալու է հինգ տարի, և այդ ընթացքում յուրաքանչյուրն աշխատելու է իր համար.

–Պայքարի մեջ կսկսեն մտնել ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն: Հինգ տարի հետո մենք կտեսնենք իրական պայքար:

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ քաղաքագետ Գեղամ Նազարյանը նույնպես համաձայնել է, որ այս ընտրություններում միակ խնդիրը քվեարկության մասնակիցների քիչ քանակն է։ Նա վստահ է, որ 2013թ. փետրվարի 18–ին ամենախայտառակ ընտրություններն են լինելու։

–Դրանք նման են լինելու Թուրքմենստանի ընտրություններին՝ մի միջոցառում, երբ բոլորի համար պարզ է, որ «սիրելի» առաջնորդն է ընտրվելու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը