Քաղաքական

15.01.2013 11:59


Արման Մելիքյան. «Չկա՛ Սերժի Հայաստան, չկա՛ Րաֆֆիի Հայաստան»

Արման Մելիքյան. «Չկա՛ Սերժի Հայաստան, չկա՛ Րաֆֆիի Հայաստան»

ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակը կանխատեսելի էր:

–Իհարկե, հույս ունեի, որ քաղաքական ուժերը չէին բոյկոտի ընտրությունները, սակայն իշխանության հիմնական մրցակիցները հրաժարվեցին պայքարից,–ասել է նա։

Նա նշել է, որ պայքարում հայտնվեցին երկրորդ էշելոնի ներկայացուցիչները։

–Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ փետրվարի 18-ին մրցելու են Սերժի և Րաֆֆիի Հայաստանները: Չկա՛ Սերժի Հայաստան, չկա՛ Րաֆֆիի Հայաստան: Վստահ եմ՝ առաջադրված թեկնածուները հաղթանակի շանս չունեն: Իսկ ես կընտրվեմ, եթե իրավաչափ ընտրությունների համար ստեղծվեն  բոլոր  պայմանները: Բոյկոտի մասին Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը անօգնականության դրսևորում է։

Նախագահի թեկնածուն առաջարկել է նախընտրական նոր օրակարգ՝ նախևառաջ հրաժարվել իշխանությանը որևէ բան ապացուցելուց և խնդիր դնել ընտրություններն անցկացնել իրավաչափ կերպով:

Ա. Մելիքյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին նամակ է ուղղել, որով պահանջվում է հրապարակել Հայաստանից հեռացածների և ՀՀ քաղաքացիությունից հրաժարվածների թվերը: Նախագահի թեկնածուն նաև «Ֆեյսբուքյում» է հատուկ էջ ստեղծել, որտեղ քաղաքացիները կարող են հայտնել՝ մասնակցելո՞ւ են ընտրություններին: 

Ա. Մելիքյանը համագործակցության կոչ էլ արել է արտախորհրդարանական բոլոր ուժերին, իսկ ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի որոշ ներկայացուցիչներ, նրա խոսքերով, իր վստահված անձինք կլինեն.

ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչները, ովքեր լինելու են իմ վստահված անձինք, անբասիր անցյալ ունեցող մարդիկ են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը