Քաղաքական

15.01.2013 11:44


Նաիրա Զոհրաբյան. «Որոշ լրատվամիջոցներ ուղղակի պատվեր են կատարում»

Նաիրա Զոհրաբյան. «Որոշ լրատվամիջոցներ ուղղակի պատվեր են կատարում»

«Բացարձակապես անհիմն խոսակցություններ են, ես հասկանում եմ, որ իմ նախկին որոշ գործընկերներ երևի թե այս տոնական և նախատոնական օրերի ընթացքում նյութի սղության պատճառով փորձել են էքսպերիմենտներ անել: Պիտի ասեմ, որ անհաջող են դրանք. որևէ խուճապ Բարգավաճ Հայաստանում չկա, գրեթե ամեն օր կուսակցությունում տեղի են ունենում տարբեր ֆորմատների նիստեր՝ կուսակցության նախագահի մասնակցությամբ»,- անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե ԲՀԿ-ում խուճապ է ստեղծվել, և որ ԲՀԿ որոշ ներկայացուցիչներ պատրաստվում են լքել կուսակցության շարքերը, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Վերջինիս խոսքերով՝ այս ամենը քաղաքական ֆոլկլորի ժանրից է: «Ես այս օրերին ևս հետևում եմ և պետք է նշեմ, որ որոշ լրատվամիջոցներ ուղղակի պատվեր են կատարում»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշել է, որ ամենայն հավանականությամբ ԲՀԿ-ն կմասնակցի մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: «Կուսակցությունում դեռևս քննարկումներ չեն եղել, որովհետև դեռ վաղ է: Առաջիկայում փետրվարին կքննարկենք, որովհետև առաջադրումները կսկսվեն ապրիլից: Ես կարող եմ ենթադրել, տրամադրությունը հուշում է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Բայց կրկնում եմ, կուսակցությունում այդ թեմայով դեռևս քննարկումներ չեն եղել, ցանկացած վերլուծություն, ցանկացած սխեմա հիմա ներկայացնելը ուղղակի սխալ է»,- ասել է ԱԺ պատգամավորը:

 

Այս խորագրի վերջին նյութերը