Լրահոս

14.01.2013 14:35


ԿԸՀ–ն գրանցեց 8 թեկնածուներին

ԿԸՀ–ն գրանցեց 8 թեկնածուներին

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում գրանցել է որպես ՀՀ նախագահի  թեկնածու առաջադրված  անձանց։ Այսպիսով՝ 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուները 8–ն են՝ ՀՀԿ ղեկավար, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը։

Առաջադրված 15 թեկնածուներից անհրաժեշտ 8 մլն դրամ ընտրագրավը վճարել են միայն նրանք։

Նախագահի թեկնածուները նախընտրական քարոզարշավը կսկսեն հունվարի 21-ին՝  մինչև փետրվարի 16-ը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը