Կարծիք

12.01.2013 00:59


Նիկոլի «ground zero»–ն

Նիկոլի «ground zero»–ն

Չցանկանալով անդրադառնալ Նիկոլի երկարաշունչ հոդվածի ամբողջ բովանդակությանը, քանի որ այն իրենից ներկայացնում է խոհանոցային ինտրիգների ու բամբասանքների վրա հիմնված և, ամենայն հավանականությամբ, հենց նմանատիպ խոսակցություններին սնուցում տալու համար նախատեսված նյութ՝ կանդրադառնամ դրա վերջին պարբերությանը, որտեղ նա կոչ է անում ընդունել, թե Կոնգրեսը չի կատարել իր խոստումը և պետք է ամեն ինչ սկսել այսպես կոչված ground zero-ից: Հարկավոր է հիշել, որ հինգ տարիների ընթացքում Կոնգրեսին վարկաբեկելու համար Սերժ Սարգսյանին սպասարկող քարոզիչները օգտագործել են հենց վերը նշված միտքը, թե իբր Տեր-Պետրոսյանը չի կատարում իր խոստումները: Այդ նախադասությունը օգտագործվում էր նաև մինչ Նիկոլի բանտից դուրս գալը: Ասում էին թե Տեր-Պետրոսյանը խոստացել է, որ քաղբանտարկյալները ազատ են արձակվելու, բայց նրանք դեռ նստած են: Ինչևէ, ես չգիտեմ թե Նիկոլը այս տարիների ընթացքում, մանավանդ վերջին ժամանակաշրջանում ում ինչ է խոստացել և ումից ինչի համար է ներողություն խնդրել, կամ պատրաստվում խնդրել, բայց ի տարբերություն իրեն Կոնգրեսը խոստումներ չի շռայլել: Կոնգրեսի միակ խոստումը դա պայքարը մինչև վերջ շարունակելու խոստումն է: Եվ Կոնգրեսը տեր է լինելու իր խոստմանը: Ի դժբախտություն որոշ մարդկանց, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ Պայքարը վարչախմբի դեմ և Հայաստանում օրինականությունը վերականգնելու համար շարունակվելու է: Եվ ուզում է դա լինի ground zero-ից, թե ground minus-ից, միևնուն է հանգեցնելու է ժողովրդի հաղթանակին:

Արեգ Գևորգյան

Աղբյուրը՝ http://www.facebook.com/aregface

Այս խորագրի վերջին նյութերը