Քաղաքական

11.01.2013 12:36


Հրանտ Բագրատյանի շտաբում դեռևս չեն քննարկել թեկնածությունները հանելու կոչը

Հրանտ Բագրատյանի շտաբում դեռևս չեն քննարկել թեկնածությունները հանելու կոչը

Նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբում դեռևս չի քննարկվել թեկնածությունները հանելու կոչը։ Այս մասին «7օր»–ի հետ զրույցում ասել է Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային հարաբերությունների ղեկավար Կարինե Հարությունյանը։

Ավելի վաղ նախագահի մյուս բոլոր թեկնածուներին, բացի Սերժ Սարգսյանից, իրենց թեկնածությունները հանելու կոչով դիմել էր Արամ Հարությունյանը։

Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային հարաբերությունների ղեկավարը «7օր»–ին ասել է, որ այս կոչի պատասխանը հավանաբար կարող են տալ այսօր՝ մի քանի ժամ անց, և այն ստանալուն պես անմիջապես կներակայացնենք մեր ընթերցողներին։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Հրանտ Բագրատյանն իր մասնակցությամբ չի՞ լեգիտիմացնում շատերի կողմից ֆարս համարվող այս ընտրությունները և իրականում չի՞ պայքարում երկրորդ տեղի համար, ինչպես պնդում են ՀՀԿ–ականները, Կ. Հարությունյանը պատասխանել է.

–Պարոն Բագրատյանն առաջադրվել է նախագահի թեկնածու հաղթանակի՛ մտադրությամբ և նա պայքարում է ոչ թե երկրորդ, այլ առաջին տեղի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը