Քաղաքական

10.01.2013 15:13


Թեկնածուներն ութն են. իշխանությունը խուսափեց Պավլիկի հետ առճակատումից (տեսանյութ)

Թեկնածուներն ութն են. իշխանությունը խուսափեց Պավլիկի հետ առճակատումից (տեսանյութ)

Այսօր՝ ժամը 14:00-ին, լրացավ 2013թ. փետրվարի 18–ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուներին ընտրագրավը մուծելու համար ԿԸՀ–ի տրամադրած լրացուցիչ ժամանակը։ Թեկնածուներից  6–ը, սակայն, վճարման անդորրագիրն այդպես էլ չեն ներկայացրել, հետևաբար չեն կարող գրանցվել որպես նախագահի թեկնածու: Լրացուցիչ ժամանակահատվածում ընտրագրավը վճարել է միայն «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ով մինչ այդ չէր կարողացել վճարել տոն օրերին բանկերի չաշխատելու պատճառով։

Ավելի վաղ գրանցման համար անհաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել էին Արման Մելիքյանը, Անդրիաս Ղուկասյանը, Սերժ Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, Վարդան Սեդրակյանը:

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ընտրապայքարին, փաստորեն, չի մասնակցելու Պավլիկ Սարգսյանը, ով չի կարողացել մուծել ընտրագրավը։ Իշխանությունները, թերևս, խուսափել են նրա հետ մրցակցելուց, քանզի գիտակցել են, որ չեն կարողանա բանավիճել նրա հետ։ Ափսո՛ս, կոմեդիան կատարյալ կարող էր դառնալ, իսկ այսպես ամեն ինչ կանխատեսելի է. Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավոր հաճախորդի դերում է լինելու, իսկ Հրանտ Բագրատյանը փորձելու է խլել այդ դերը «ժառանգության» ղեկավարից։ Մինչդեռ Պավլիկի մասնակցությունը գաղափարական ֆոն կապահովեր ընտրական այս միջոցառմանը և կստվերեր Րաֆֆիի անտաղանդ խաղը (տե՛ս կից ներկայացված «7 օրի» հարցազրույցը ընտրագրավի զոհ դարձած Պ. Սարգսյանի հետ)։

Այս խորագրի վերջին նյութերը