Քաղաքական

10.01.2013 15:05


Դավիթ Հակոբյանը մկրտված է ի վերոյ

Դավիթ Հակոբյանը մկրտված է ի վերոյ

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե նախագահի հավակնորդները մկրտվում են ի վերոյ՝ Աստծո, այլ ոչ թե ԿԸՀ-ի կողմից, իսկ քաղաքական գործիչ ոչ թե դառնում են, այլ ծնվում։ Այդ է պատճառը, որ Դ. Հակոբյանն իրեն համարում է նախագահի թիվ մեկ հավակնորդը:

Իսկ նախագահական ընտրություններին իր չմասնակցելը բացատրել է Մակեդոնացուն ուղղված Արիստոտելի հորդորով՝ մասնակցել օլիմպիական խաղերին։ Երբ Մակեդոնացին իմանում է, որ այնտեղ արքաները չեն մրցում, ասում է. «Ուրեմն ես այնտեղ անելիք չունեմ»:

Դ. Հակոբյանն ասել է, որ Հայաստանում էլ գաղափարակա՛ն արքաները չեն մրցում, դրա համար ինքն այդ ընտրություններում անելիք չունի։

Այս պահին նպատակահարմար չգտանք մտնենք մեջլիս,–ասել է նա՝ չբացառելով, որ օրինակ արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում ինքը կմասնակցի դրանց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը