Նախագահի թեկնածու առաջադրված, սակայն մինչ օրս ընտրագրավը չմուծած թոշակառու Պավլիկ Սարգսյանն այս պահին ՀՀ սահմանադրական դատարանում է։ Այս մասին «7օր»–ին տեղեկացրել է Պավլիկ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Պապիկ Վիրաբյանը։
Պավլիկ Սարգսյանը ցանկանում է, որ դատարանը հակասահմանադրական ճանաչի 8 մլն դրամ ընտրագրավ վճարելու մասին Ընտրական օրենսգրքի համապատասխան կետը։ Նախագահի թեկնածուն համոզված է, որ այդ օրենքով խախտվում է ընտրվելու իր իրավունքը։
Ավելի վաղ Պավլիկ Սարգսյանն այցելել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ օգնություն խնդրելով ՍԴ հայցադիմում ներկայացնելու հարցում։ Այնտեղից, սակայն, նրան խորհուրդ էին տվել դիմել իրավաբանական հարցերով զբաղվող համապատասխան ՀԿ։
Երեկ տեղի ունեցած ԿԸՀ–ի արտահերթ նիստում, որտեղ նախագահի թեկնածուներին ընտրագրավը վճարելու համար 48 լրացուցիչ ժամ տրամադրվեց, Պավլիկ Սարգսյանը վրդովված հայտարարել էր, թե ինքընարկոման,հարբեցող,հանցագործև սոցիալապեսապահովվածչէ, հետևաբարչիկարողմուծելընտրագրավը։
Նախագահի թեկնածուն Սահմանադրական դատարանում է
Նախագահի թեկնածու առաջադրված, սակայն մինչ օրս ընտրագրավը չմուծած թոշակառու Պավլիկ Սարգսյանն այս պահին ՀՀ սահմանադրական դատարանում է։ Այս մասին «7օր»–ին տեղեկացրել է Պավլիկ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Պապիկ Վիրաբյանը։
Պավլիկ Սարգսյանը ցանկանում է, որ դատարանը հակասահմանադրական ճանաչի 8 մլն դրամ ընտրագրավ վճարելու մասին Ընտրական օրենսգրքի համապատասխան կետը։ Նախագահի թեկնածուն համոզված է, որ այդ օրենքով խախտվում է ընտրվելու իր իրավունքը։
Ավելի վաղ Պավլիկ Սարգսյանն այցելել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ օգնություն խնդրելով ՍԴ հայցադիմում ներկայացնելու հարցում։ Այնտեղից, սակայն, նրան խորհուրդ էին տվել դիմել իրավաբանական հարցերով զբաղվող համապատասխան ՀԿ։
Երեկ տեղի ունեցած ԿԸՀ–ի արտահերթ նիստում, որտեղ նախագահի թեկնածուներին ընտրագրավը վճարելու համար 48 լրացուցիչ ժամ տրամադրվեց, Պավլիկ Սարգսյանը վրդովված հայտարարել էր, թե ինքը նարկոման, հարբեցող, հանցագործ և սոցիալապես ապահովված չէ, հետևաբար չի կարող մուծել ընտրագրավը։
7or.am