Տեխզննության կտրոններ չունեցող տրանսպորտային միջոցների հարցը դեռ բաց է մնում
ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ համաձայն ՀՀ ոստիկանության հայտարարության, Ճանապարհային ոստիկանությունը մինչև ս.թ. հունվարի 12-ը տեխզննության կտրոններ չունեցող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմելու, ինչպես ՀՀ ոստիկանությունը հայտարարել էլ մինչ տոները: Իսկ ինչ վերաբերում է տեխնիկական զննման կտրոնների հետ կապված խնդիրների կարգավորմանը, ապա նշենք, որ հունվարի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի խնդրի կարգավորման արդյունքների մասին:
Հիշեցնենք, որ բանկերի պատճառով մարդիկ, ովքեր նախորդ տարվա գույքահարկը վճարել են, բայց չեն կարողացել նախորդ տարվա վերջում տեխզննման կտրոն ձեռքբերել, ստիպված են լինելու վճարել նաև 2013 գույքահարկն ամբողջությամբ։ Այսինքն՝ բանկերի պատճառով տուժելու են վարորդները և կարող են զրկվել կլորիկ գումարից։ Եթե սա է բարեփոխում կոչվածը, ապա ավելի լավ է բարեփոխումներ չլինեն։
Տեխզննության կտրոններ չունեցող տրանսպորտային միջոցների հարցը դեռ բաց է մնում
ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ համաձայն ՀՀ ոստիկանության հայտարարության, Ճանապարհային ոստիկանությունը մինչև ս.թ. հունվարի 12-ը տեխզննության կտրոններ չունեցող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմելու, ինչպես ՀՀ ոստիկանությունը հայտարարել էլ մինչ տոները:
Իսկ ինչ վերաբերում է տեխնիկական զննման կտրոնների հետ կապված խնդիրների կարգավորմանը, ապա նշենք, որ հունվարի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի խնդրի կարգավորման արդյունքների մասին: