Լրահոս

09.01.2013 15:28


9-ամյա տղայի փախուստի պատճառ դարձած դաստիարակի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

9-ամյա տղայի փախուստի պատճառ դարձած դաստիարակի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատասխան գրություն է ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցը ինքնակամ լքած 9-ամյա Տիգրան Պապիկյանի գործով։   Գրության մեջ նշվում էոր դեկտեմբերի 20-ին  սոցիալ մանկավարժական խորհրդի նիստի արդյունքում Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1գիշերօթիկ դպրոցի դաստիարակի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժիսկ հաստատությունը երեխայի կողմից ինքնակամ լքելու պատճառները հետաքննվում են ՀՀ ոստիկանության կողմից:

   Տիգրան  Պապիկյանը Պաշտպանի աշխատակազմի միջամտության շնորհիվ այժմ  գտնվում է  ՀՕՖ-իԵրեխաների աջակցության կենտրոնում, որտեղ ստանում է  հոգեբանական, սոցիալական աջակցություն, գտնվում է  համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում, ապահովված է  սննդով և հագուստով, մինչ պարզվեն  երեխայի` գիշերօթիկ հաստատությունից  փախուստի բոլոր հանգամանքները

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ինՏիգրանը փախել էր Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից:  Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները երեխային գտել էին Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումի խանութներից մեկում, որտեղ նա պատմել է, որգիշերօթիկի դաստիարակներից մեկըընկեր Լիլիթը   պարբերաբար ծեծել է նրանինչի հետևանքով նա փախել է գիշերօթիկից:  

Պաշտպանի աշխատակազմը հետևողական է Տիգրանի գործի ընթացքին և սպասում էԽնամակալության և հոգաբարձության մարմնի և Ոստիկանության պատասխան գրություններին:

Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը