Լեհաստանի հեռախոսային օպերատորը հրաժարվել է օգտագործել Լենինի պատկերը
Վլադիմիր Լենինի պատկերը նորից մեծ աղմուկ են բարձրացրել Լեհաստանում: Այս անգամ մեղավոր է Լեհաստանի առաջատար հեռախոսային օպերատոր «Polska Telefonia Cyfrowa's»-ը, որն իր գովազդում օգտագործել է Լենինի նկարը: Գովազդը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել, իսկ բողոքողներից մեկը` Ազգային հիշատակի ինստիտուտի տնօրեն Լուկաշ Կամինսկին, հայտարարել է, թե «ցնցված և վրդովված է» այն բանով, որ Լենինի կերպարը օգտագործվում է մարկետինգային նպատակներով, իսկ դա կարող է հանգեցնել նրան, որ երիտասարդների մեջ նրա կերպարը կարող է դրական զուգորդումներ առաջացնել։ Եվ դա այն պայմաններում, երբ Լենինը պատասխանատվություն է կրում բազմաթիվ հանցագործությունների համար և անձամբ պատասխանատու է քաղաքացիական պատերազմի և հեղափոխության հետևանքով 2-3 մլն զոհվածների համար: