Գերմանական սոցիալական ցանցերի օգտատերերի գաղտնիությունը պահպանող կոմիտեն մտադիր է 20 հազ. եվրոյով տուգանել «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Այդպիսի մտադրությունը պայմանավորված է նրանով, որ Կոմիտեն «Ֆեյսբուքից» պահանջում է գերմանական օգտատերերին հնարավորություն տալ անանուն էջեր բացելու: Այդ պահանջը հիմնավորել է Կոմիտեի անդամ Տիլո Վեյշերը:
Վեյշերի խոսքերով՝ «Ֆեյսբուքի» օգտագործման և գրանցման պայմանները հակասում են Գերմանիայի օրենսդրությանը, ըստ որի` բոլոր սոցիալական ցանցերը պարտավոր են իրենց օգտատերերին հնարավորություն տալ գրանցվելու մականունով, մինչդեռ «Ֆեյսբուք»-ում գրանցվելիս օգտատերերը ստիպված են ներկայացնել իրենց իրական տվյալները: Սակայն «Ֆեյսբուք»-ի ադմինիստրացիան հայտարարել է, որ մտադիր չէ ցանցի աշխատանքը փոփոխել և պատրաստ է դատարանում մինչև վերջ պաշտպանել իր շահերը:
Գերմանիայի իշխանությունները՝ ընդդեմ «Ֆեյսբուքի»